Рубрика: 5-րդ դասարան, Մայրենի

Լավն ու վատը իմ դպրոցում

Ինձ դուր է գալիս, թե ինչպես են անցկացվում դասերը, որովհետև ոսոցիչները դասը տալուց հետո օգնում են սովորողներին լավ հասկանալ։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այնտեղ բացի սովորական դասերից մենք ուրիշ հետաքրքիր բաներ ենք սովորում, որոնք չկան ուրիշ դպրոցներում, օրինակ՝ լողավազանը, ագարակը և ջերմոցը։ Ես սիրում եմ լողավազանը, որովհետև լողավազանը շատ մեծ է, և այնտեղ շատ հաճելի է լողանալ ամռանը, և ես վստահ եմ, որ ուրիշ դպրոցներում այդպիսի լողավազան չկա։ Ես սիրում եմ ագարակը և ջերմոցը, որովհետև այնտեղ մենք սովորում ենք խնամել կենդանիներ և աճեցնել բույսեր, իսկ ես շատ եմ սիրում խնամել բնությունը։

Դպրոցում ես ունեմ շատ բարի ընկերներ, օրինակ՝ Վահանը, Հասմիկը, Սեյրանը, Էմման, Արեգը։ Վահանը շատ քաջ և ուժեղ ընկեր է։ Էմման և Հասմիկը շատ ընկերասեր, գեղեցիկ, արվեստասեր և խելացի ընկերուհիներ են։ Սեյրանը և Արեգը շատ խելացի, ընկերասեր և ճարպիկ ընկերներ են։

Դպրոցում ամենից շատ ինձ դուր են գալիս բնագիտությունը, մաթեմատիկան, մայրենին, ռուսերենը, անգլերենը և հայրենագիտությունը։

Ես չեմ սիրում երկար աշխատել և փորձում եմ արագ ավարտել, բայց ոչ միշտ է ստացվում այդպես, բայց ես աշխատում եմ ինձ վրա։ Նաև չեմ սիրում առցանց աշխատել, որովհետև դա շատ դժվար, անհետաքրքիր և անարդյունավետ է, բայց այս պահին ստիպված ենք այդպես աշխատել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s