Posted in Без рубрики

Ինչպես եմ անցկացրել գարնանային արձակուրդները

Ես գրեթե ամբողջ գարնանային արձակուրդները անցկացրել եմ իմ տատիկի և պապիկի տանը։ Իմ տատիկը շատ բարի է, իսկ պապիկս շատ քաջ, ուժեղ և բարի է։ Իրենց հետ անցկացրած ժամանակը անցնում է շատ հետաքրքիր։

Ես ու եղբայրս խաղում էինք, զբոսնում էինք, գրքեր էինք կարդում։ Մենք միասին պատրաստում էինք համով ուտեստներ, օրինակ՝ աղցաններ, պելմենի, թխվածքաբլիթներ և այլն։

Ես արձակուրդների ընթացքում կարդացել եմ երկու գիրք՝ «Իմ անունն է Ստիլտոն․ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆ» և ռուսերեն «Алый» (Ալ կարմիրը)։

«Իմ անունն է Ստիլտոն ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆ» գիրքը պատմում է մի մկնիկի արկածների մասին, որն պատահաբար աշխատանքի է ընդունում մի հնարամիտ փոքրիկ մկնիկի։ Գիրքը պատմում է այս երկու մկների պայքարի և արկածների մասին։

«Алый» գիրքը ռուսերեն փոքրիկ պատմված է, որը պատմում է մի սահնապահ զինվորի և քաջ շունիկի արկածների մասին։ Այս երկուսը միասին կարողանում են պահպանել սահմանները և թույլ չէին տալիս, որ նույնիսկ զինված թշնամիներն անցեն սահմանը։

Քանի որ գարնանային արձակուրդների համար շատ չէին տնային աշխատանքները և օգնում էի իմ եղբորը պատրաստել տեսանյութներ անգլերենով և ռուսերենով արձակուրդների համար։

Իսկ գարնանային արձակուրդների ամենահիշված իրադարձությունը մեր հրաշալի կիրակնօրյա ճամփորդություններ էր դեպի Դվին և Խոր Վիրապ։ Այս հետաքրքիր ճամփորդության մասին կարող եք կարդալ հղումով։


Posted in Без рубрики

Задания

Жи — ши / ча — ща

Ответьте на ворпосы:

  1. Очень глухой лес – Чаща
  2. Синоним слова автомобиль – Машина
  3. Морская птица – чайка
  4. Резиновая часть колеса – шина
  5. Слово, которое мы говорим, расставаясь навсегда – прощай

Вставьте пропущенные буквы:

Я такую чудесную щуку вчера вытащил! Большущую! Чуть менье этой машины! Она хвостом махнула, меня с ног сшибла и назад в реку прыгнула. Я часто таких ловлю!

Цветут сады. Луга похожи на пестрые ковры. Над золотыми полями тихо ползут облака. В яркой трове и на кустах цветы. В воздухе пахнет душистым медом. Над цветком кружится и жужжит пчела.

Posted in Без рубрики

Դանիել Վարուժան

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Posted in Без рубрики

Ուսումնական գարուն 2021

1.Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։
54

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։
120


3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:
5

4․Աննան, Բելան և Գոհար մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:
Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:

Աննա – երգ
Բելա – պար
Գոհար – թատրոն

5․ 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։

6+7+8+1+2+5+3=32
32-27=5

678123

6․ Փորձիր 7 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։

111-11+1-1=100

7․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VI-II=IV

XII-I=XI

8․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։
6

9․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։
27

10․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

27

Posted in Без рубрики

Դվինը և Խոր Վիրապը

Դվինը պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Ըստ Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն նշանակում է բլուր։

Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվինում, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն և Այգեստան գյուղերում։

Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորն է կառուցել Դվին քաղաք 4-րդ դարի 30-ական թվականներին:  

Այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, և մայրաքաղաքը կորցրեց իր պաշտպանությունը։ Նաև Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքում որոշում են մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով մի վայր, և այդ վայրը դարձավ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում։

Նոր քաղաքի օդն ու կլիման առողջարար դարձնելու համար թագավորը քաղաքի շրջակայքում տնկել է Խոսրովի անտառը, որը Դվինը կապում էր Գառնու ամրոցի և տաճարի հետ։

Դվինն այդ ժամանահատվածում արտահանել է բազմաթիվ ապրանքներ, հատկապես՝ որդան կարմիրով ներկված նուրբ բամբակյա գործվածքները։ 

Քաղաքում լավ զարգացած են եղել պղնձագործությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, քանդակագործությունը, առևտուրը։

Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ ներքին կառուցվածք։ Կենտրոնում աշտարակաշատ պարիսպներով միջնաբերդն է եղել։

Միջնաբերդն արտաքին կողմից շրջափակված է եղել ջրափոսով: Բերդը քաղաքին կապվել է ջրափոսի վրայով անցնող կամուրջներով: 

Դվինը Հայաստանի մայրաքաղաք է դառնում հիմնադրումից շուրջ 150 տարի անց: 

Արաբները 640 թվականին նվաճում են Դվինը, կոտորում 12 հազար և գերեվարում 35 հազար բնակիչների։ 

Քաղաքը 893-ի ուժեղ երկրաշարժից հիմնովին ավերակ է դարձել։

Քաղաքն ազատագրվել է 12 րդ դարի վերջին, վերջնականապես կործանվել թաթար-մոնղոլների 1236 թվականի արշավանքների հետևանքով։

Դվինում առաջին պեղումները կատարել է Ն. Մառը 1899 թվականին։ Պեղվել է եկեղեցու արտաքին պատերը, տաճարը և կաթողիկոսի պալատը։ 

Խոր Վիրապ վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվեց քրիստոնեությունը քարոզելու համար։ Երբ Տրդատ Երրորդը հիվանդացավ, նրա քույրը երազում տեսավ մի հրեշտակ, որը ասաց, Տրդատը կբուժվի միայն Գրիգոր Լուսավորչի ազատելուց հետո: Այսպիսով, Տրդատ Երրորդը ազատ արձակեց Գրիգոր Լուսավորչին, իսկ Գրիգոր Լուսավորիչը բուժեց նրան: Այդ պատճառով Տրդատ Երրորդը Քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն 301թ։

Ներկայիս Խոր Վիրապը վանական մեծ համալիր է, որի մեջ մտնում են Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, պարիսպները` կից շինություններով:

Ս. Գրիգոր եկեղեցի – կառուցվել է 1662 -1669 թթ., հին եկեղեցու հիմքի վրա, որը կառուցվել էր

Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է XVII դ., հին եկեղեցու հիմքի վրա, որը կառուցվել էր   642 թ. -ին վիրապի վրա։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ զնդանը:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօր բոլոր ցանկացողները կարող են իջնել ստորգետնյա զնդանը։

Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է համալիրի կենտրոնում: Կառուցվել է XVII դ. վերջին:

Պարիսպները ևս կառուցել են XVII դ.:

Խոր Վիրապը XIII դ-ից եղել է նաև դպրության կենտրոն: 

Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 

 

Մեր ճամփորդությունը Ծաղկազարդի տոնին

Առաջին կանգառը՝ Հայաստանի Արևելքի Ասորական Կաթողիկոսության Սուրբ Առաքելական եկեղեցի

Մենք այնտեղ մասնակցեցինք պատարագի, իհարկե, մենք ոչինչ չհասկացանք, բայց մենք ուշադրությամբ լսում էինք։ Պատարագի վերջում եկեղեցու քահանան մեզ հրավիրեց հաղորդություն ստանալու։ Ես կյանքում առաջին անգամ ստացա հաղորդություն ու ինձ համար շատ հետաքրքիր իրադարձություն էր։

Հետաքրքիր էր նաև այն, որ ասորական եկեղեցին մի քիչ տարբերվում է հայկական առաքելական եկեղեցիներից, օրինակ՝ ասորական եկեղեցում դեպի խորան բարձրացող աստիճանները երեքն են, իսկ հայ առաքելական եկեղեցում՝ հինգը։

Երբ պատարագը վերջացավ, մենք մոմ վառեցինք, աղոթեցինք և շարունակեցինք մեր ճամփորդությունը։


Կանգառ երկորրդ՝ Դվինի հնավայր


Սա մի փոքր դաշտավայր էր, որը ժամանակին եղել է բլուր, սակայն պեղումների հետևանքով դարձել է դաշտ։ Այստեղ բազմաթիվ էին ավերակները ու դժվար էր հասկանալ, թե որ հատվածը ինչ շինություն է եղել։ Պարզվում է, որ այդ ավերակները Դվին մայրաքաղաքի մի փոքր հատվածն են միայն, ու դիմացի բլուրը նույնպես թաքցնում է քաղաքի շինությունները։ Ցավոք, մենք այստեղ երկար չմնացինք, բայց ես կուզեի կարողանալ հասկանալ, թե ինչպիսին է եղել քաղաքը անցյալում։


Կանգառ երրորդ՝ Խոր Վիրապ


Մեր այցելությունը համընկել էր Ծաղկազարդի տոնին, և Խոր Վիրապի վանքում բազմաթիվ այցելուներ կային։ Ափսոս, որ չկարողացանք իջնել Գրիգոր Լուսավորչի զնդանը։ Ես անպայման կհամոզեմ ծնողներիս, որ նորից գնանք Խոր Վիրապ, որպեսզի ես կարողանամ իջնել զնդանը։

Խոր Վիրապ վանքից բացվում էր մի հրաշալի տեսարան՝ ճերմակ Արարատը և պարզ կապույտ երկինքը, իսկ ներքևում կամաց-կամաց կանաչող Արարատյան դաշտավայրը։

Չնայած մի քիչ ցուրտ էր ու քամոտ, բայց մենք բարձրացանք վանքի կողքին գտնվող բլուրը, զբոսնեցինք պարսպի կողքով, իսկ վերադարձի ճանապարհին գնեցինք մեզ համար հուշանվերներ։ Կյանքում առաջին անգամ ես փորձեցի սակարկել ու կարծես թե ինձ մոտ ստացվեց։

Սա շատ հետաքրքիր ճամփորդություն էր, և ես արդեն խոստացել եմ փոքր եղբորս, որ շուտով մենք ընտանիքով նորից կճամփորդենք նույն երթուղով։

Posted in Без рубрики

Цветик — семицветик

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. О чём думала Женя?
О шоколадных конфетах, леденцах, халве, орехах, баранке.

2. Кого увидела Женя? Как выглядел мальчик?
Доброго, весолого, синеглазого мальчика.

3. Каким было последнее желание Жени? Исполнилось ли оно?
Вылечить болного мальчика.
Её желание выполнелось.

Вставьте подходящие по смыслу слова.
1. Женя посмотрела на свой цветик-семицветик и увидела, что остался всего один лепесток. 2. Идёт Женя по улице и думает : „Что же мне загадать?” 3. Вдруг она увидела мальчика . 4. У мальчика были большие синие глаза. 5. Лицо у него было весёлое и доброе . 6. Мальчик был очень симпатичный, но у него болела нога и он не мог играть с Женей.

Проверьте, внимательно ли вы прочитали сказку.
1. Какого цвета были лепестки волшебного цветка? Сколько их было?
Жёлтый, красный, зелёный, синий, оранжевый, фиолетовый и голубой.(все цвета радуги)

Их было семь.

2. Какой лепесток (какого цвета) оторвала Женя, чтобы вернуться домой?
Жёлтый лепесток

3. Где стояла мамина ваза?
Вазочка стояла на самой верхней полке. 

4. Как звали мальчика?
Мальчика звали Витя

5. В какую игру играли мальчики во дворе?
Мальчики играли в Северный полюс.

6. В какую игру хотела играть Женя с мальчиком?
Женя хотела играть с мальчиком в салки.


Posted in Без рубрики

Եղիշե Չարենց

Այստեղ ես կներկայացնիեմ իմ աշխատանքները Չարենցի մասին։

Բանաստեղծություններ
Ալիք առ ալիք
Ինչ որ լավ է
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի (առաջադրանքներ)

Ճանփորդություն Չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Posted in Без рубрики

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Օրեր առաջ մենք այցելել էինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Այնտեղ շատ հետքրքիր էր։ Ես չեմ կարող ասել, թե ինչն է ինձ ամենից շատ դուր եկել, որովհետև ինձ այնտեղ ամեն ինչ շատ դուր եկավ։ Օրինակ՝ տեսանք Չարենցի գրասեղանը, գրիչը, տունը, գրադարանն ու ընտանեկան լուսանկարները։

Նաև մենք տեսանք գիպսից պատրաստված Արփենիկի ձեռքը և դեմքը։Արփենիկը Չարենցի կինն է, որին Չարենցը այնքան շատ էր սիրում, քանի որ Արփենիկը Չարենցին միշտ լավ հասկանում էր։ Ցավոք, Արփիկը մահացավ հիվանդությունից, և Արփիկի մահը Չարենցի համար շատ ծանր էր։  

Իզաբելլան Եղիշե Չարենցի երկրորդ կինն էր։ Երբ Չարենցին բանտարկեցին, մի անգամ Իզաբելան շորերը բանտից բերել էր, որ լվանա։ Նա հագուստի վրա նկատեց գաղտնագրեր, որոնցում Եղիշե Չարնեցը խնդրում էր թաքցնել իր ձեռագրերը։

Տուն-թանգարանում կային նաև արևելյան իրեր, օրինակ հնդկական աստվածների, փղերի արձանիկներ, նկարներ։

Չարենցի ստեղծագործությունների տպագիր գրքերը տեսանք, որոնք զբաղեցնում էին երեք գրապարահարն, բայց այնտեղ աշխատակիցը մեզ ասաց, որ դրանք միայն նրա գրքերի մի փոքրիկն մասն են կազմում։

Իմ կարծիքով Չարենցը մի քիչ խենթ էր ու հրաշալի բանաստեղծություններ է գրել, որոնց նմանը ես դեռ երբեք չեմ կարդացել։ Կարծում եմ, որ մարդը գոնե պետք է կիսաաստված լինի, որպեսզի կարողանա այդպիսի գեղեցիկ և նոր ու հարուստ բառերով բանաստեղծություններ գրի։

Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այս ճամփորդությանը։ 

Posted in Без рубрики

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։

Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ 

Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թվականին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և մեծն դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացան:

Posted in Без рубрики

Սուրբ Յոթ Վերք

Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ., և ինչպես արդեն նշեցի գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։

Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն գյումրեցիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։

Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • Տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • Խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վայր։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։