Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Posted in Հայոց Լեզու 8

Հայոց լեզու, 8-րդ դասարան

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս շառաչուն ու գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյունը լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

պահո՜, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:
Նա, թերևս, կուշանա։
Նա, անշուշտ, աշխատանքը կավարտի։
Նրանք, անկասկած, վերադառնալու են։
Կարծես թե ամեն ինչ վերջացավ։
Նա այնպիսի տեսք էր ընդունել, իբր թե աշխատում էր։
Նույնիսկ շներն էին զարմացել։
Ես միայն գիտեմ, որ նա անմեղ է։
Ինչ որ է, ամեն ինչ շուտով կմոռացվի։
Ոչ, նա սխալ է։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/կալ/ անք

Մարտ/արվեստ/գետ

Հաց/ թուխ /ծամ

Բարի/ լույս /առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր ― տիրակալ

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

Posted in Հայոց Լեզու 8

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:

1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ
  • Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց ,հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցե՛ք, խնձոր անուշ արե՛ք․ օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը՝ դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել ,և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ գիտեր ճշմարտությունը , այնուամենայնիվ մի քիչ կասկածում էր:
Թեպետ քրտնաջան է աշխատում, սակայն քիչ է վաստակում:
Չնայած որ լավ սովորել էր, բայց քննությունը չհանձնեց:
Թեև քաջ մարդու համբավ ուներ, բայց և այնպես վախենում էր շներից:

Posted in Հայոց Լեզու 8

Առաջադրանք գրքից

203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց  նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահեցին  ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց  հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել  ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ  ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ   թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ,ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան֊ծույլ
ամպոտ֊ջինջ
ուսյալ֊տգետ
երկչոտ֊համարձակ
գագաթ֊ստորոտ
օրինական֊ապօրինի
նոսր֊թանձր
ողորկ֊խորդուբորդ
արատավոր֊անբասիր
ջրարբի֊անջրդի

հեռավոր
դալար
հինավուրց
հմուտ
ինքնահավան

209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկտվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ,եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

Posted in Հայոց Լեզու 8

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Ընդգծված բառերը փոխարինի´ր   տրված  հոմանիշներով :  Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը:
Ճամփի կողքով շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը:

Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: 
Նրանք ներկված են անապատի գույնովկուզերը մաշված են ու ծռված են են մի կողքի: 

Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները:
Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատած է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում  են գլուխները:

Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Անապատը ձանձրալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:

Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ
ոստ, շյուղ, շիվ, ճյուղ
մառան, նկուղ, շտեմարան
կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն
նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ֊զուլալ
ականակիր֊ական կրող

այգաբաց֊արևածագ
այգեբաց֊այգու աշխատանքների բացում

անութ֊կռնատակ
անոթ֊աման

աշտանակ֊մոմակալ
աշտարակ֊բարձր շինություն

թափոր֊մարդկանց ամբոխ
թափուր֊դատարկ

կտրիճ֊քաջ
կտրիչ֊կտրող գործիք

հարել֊տրորել
հառել֊ուղղել դեպի

հերկել֊ցանել
հերքել֊ժխտել

հրատարակել֊տպագրել
հրապարակել֊հայտնի դարձնել

մածուկ֊թանձր հեղուկ
մածուն֊կաթնամթերք

բուրդ֊կենդանու մազ
բարդ֊դժվար


սալոր֊միրգ
սափոր֊կուժ

դռնակ֊փոքր դուռ
նռնակ֊ձեռքով նետելու փոքր պայթուցիկ

բառարան֊գիրք, որտեղ գրված են բառերի բացատրություններ և թարգմանություններ
տառարան֊գրպանիկերով հարմարանք, որրտեղ դրվում է տառեր

պարտեզ֊այգի
քարտեզ֊երկրագնդի փոքր նկարագիր

դասարան֊դասասենյակ
դատարան֊վայր որտեղ անցկացվում է դատավարություն

գնդիկ֊փոքր գունդ
հնդիկ֊հնդկաստանի ազգի ներկայացուցիչ

հեռագիր֊նամակ
ձեռագիր֊ձեռքով գրված

Posted in Հայոց Լեզու 8

Անուղղակի խնդիր

Եթե պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, ապա, խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարկաներ:
Անուղղակի խնդիրներ՝
Հանգման խնդիր (ում, ինչին, ինչերին)
Անջատման խնդիր (ումից, ինչից, ինչերից)
Միջոցի խնդիր (ումով, ինչով, ինչերով)
Ներգործող խնդիր (ում կողմից, ինչից, ինչով, ինչերով, ինչերից)
Վերաբերության խնդիր (ում մասին, ինչի մասին, ումից, ինչից)։

Ներգործող խնդիր

  • Նրանք (ենթակա) հարգված են ղեկավարության կողմից (ներգործող խնդիր):
  • Նոր  երգը (ենթակա) ներկայացվեց մեր կողմից (ներգործող խնդիր):
  • Տները (ենթակա) փլվեցին ուժեղ ջրհեղեղից (ներգործող խնդիր):
  • Դաշտերը (ենթակա) պատվեցին ձյան փափուկ շերտով (ներգործող խնդիր):

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական:

Ներգործող խնդիրը դրվում է.

  • Բացառական հոլովով, օրինակ՝ Ծառը ճոճվեց ուժգին քամուց:
  • Սեռական հոլովով և կողմից կապով, օրինակ՝ Աշխատանքն ավարտվեց նրանց կողմից:
  • Գործիական հոլովով, օրինակ՝ Դաշտը ծածկվեց ծաղիկներով:

Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը:

Հանգման խնդիր

  • Իր ճամփորդության մասին պատմեց ընկերներին:
  • Ամբոխը հարձակվեց նրանց վրա:
  • Մենք օգնության ձեռք մեկնեցինք բոլորին:

Այն առարկան, որին հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր:

Հանգման խնդիրն արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով (ընդդեմ, դեմ, վրա) և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ն հարցերին:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր:

  • Այդ վրձնով բազմաթիվ գեղեցիկ նկարներ էր ստեղծել:
  • Այդ նորագույն սարքավորմամբ աշխատանքն ավելի հեշտ է դարձել:
  • Ձին անընդհատ ոտքերով հարվածում էր գետինը:

Նախադասություններում մգեցվածները միջոցի խնդիրներ են: Միջոցի խնդիրները սովորաբար դրվում են գործիական հոլովով և պահանջում ումո՞վ, ինչո՞վ հարցերը:

Միջոցի անուղղակի խնդիրն արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ: Օրինակ՝

  • Որոշել էր հասնել նպատակին նրա միջոցով:
  • Սև գործն անում էր ուրիշների ձեռքով:

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր:

  • Ստիպված բաժանվեց հարազատներից:
  • Ամբողջ կյանքում փախել էր կեղծավորներից:

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում, օրինակ, հեռանալ, անջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր:

Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին:

Շփոթելի են անջատման անուղղակի խնդիրը, ներգործող խնդիրը և պատճառի պարագան: Երեքն էլ ստանում են ինչի՞ց հարցը:

  • Նրանց չզրկեց այդ աշխատանքից:
  • Վիրավորվեցի կոպիտ բառերից:
  • Լալիս էի վիրավորանքից:

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր:

  • Բոլորը խոսում էին ժամանած հյուրերից:
  • Պատմում էր այն տարիների մասին:

Վերաբերության խնդիրը դրվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ
Առաջադրանքներ:

1.Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական և ընդգծել ներգործող խնդիրները:

Օրինակ` Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին: Այդ խիզախ զինվորը սիրվում էր բոլորի կողմից:

Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Լռությունը հանկարծ ընդատվեց մի հուժկու ձայնից։

Բացումն անընդհատ հետաձգում են:
Բացումը անընդա հետաձգվում է։

Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Սաղարդները շարժվում են մեղմ քամուց։

Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Հայոց ձեռագիրը խոցվում է Բարբարոսի թրից ու նիզակից։

Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:
Գեղամա ծովակի ափը ծածկվեց Զորքերի բազմությունով։

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Նրա ազնվազարմ նայվածքը հմայում է բոլորին։

Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Առավոտվա ցողը շողշողուն կաթիլները շարել է նարնջագույն քարերի վրա։

Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:

Posted in Հայոց Լեզու 8

Բայական անդամի լրացումներ

274.Հարցական դերանունները փոխարինի՛ր բայական անդամի լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ավազակին), (ատրճանակը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (աշխարհը):
Լավան մոտենում էր (գյուղին):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (մարդուն):
Լեռները դղրդում էին (երկրաշարժից):
ժայռի գագաթը միայն (հանդերձներով) կարելի է բարձրանալ:

275.Նախադասություն ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող լրացումներ:

Օրինակ՝ Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն:
Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում: (սուրբ հոգիների մասին)
Վերջապես արևը տաքացրեց: (լողավազանը)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (գանձը)
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (եկեղեցուն)

276.Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և նշիր՝ ինչ պարագա է:
Օրինակ` (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(դասարանում) տանջվում էինք անտանելի տոթից:
(գյուղացիներ խորհրդով) շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց մխալ (ինչպես ածուխ):
(անցած դարվանից) տեղումները շատացան:
Նրանք մարտի ելան (քաջարի):
(փոքրիկ քարանձավում) գիշերեց թափառախումբը:

277.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
Սարսափելի տեսարան է լինում գիշերով:
Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են գետում և ափին:
Տեղումներով առատ վայրեր շատ կան Ամերիկայում:
Սրընթաց ցեխագետեր էին հոսում ջունգլիում:

278.Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Վագրը ծառի ետևից մռնչաց: (որսորդի պատճառով)
Նավակը մյուս ափին էր կանգնած: (փոթորկի պատճառով)
Ինքն էլ իր ասածին չի հավատում: (որովհեև ապացուցվել է դրանում)
Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (որովհետև կապիկի նման ես քեզ պահել)

279.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան պարագայով:

Այդպիսի տղային պետք է փնտրել: (փողոցներում)
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (անապատով)
Նրան անապատում հանդիպեցի: (գիշերվան մոտ)
Առավոտից պատմեց այդ պատմությունը: (մինչև երեկո)
Արդեն ուշ էր: (շատ)
Թոռան գալը տատին կուրախացնի: (շատ)
Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (շատ)
Նավը հեռացավ: (արագորեն)

280.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (երբ ջրի պակաս ունենաք)
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (եթե նա վտանգի մեջ է)
Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (քանի որ բռնել էր ելկու մեծ կետ)

Posted in Հայոց Լեզու 8

Կրկնողական առաջադրանք

1.Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախենալ, սանձել, անվանել, սուգել, գութել:

Բ. Հպարտանլ, կապուտանալ, կարծրանալ, կոպտանալ, սրել:

Գ. Ոչինչանալ, բոլորանալ, նույնանալ, ամբողջանալ:

Դ. Հավերժանալ, հանգստանալ, արագանալ, շատանալ, քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Հարատևել
արտատպել
ստորաբացել
վերադասել
Հակաճառել

7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառեցնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգեցնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նտբեցնել
ծաղկել-ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել

ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչով մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորեղ հսկա ես:

Այդտեղ որսորդները երկվոտ զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը քիչերկար էր, գույնն էլ՝ դեղին:

Posted in Հայոց Լեզու 8

Պարագաներ

Պարագաներ
Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

 Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
• Լճափից արևը երկու անգամ է երևում:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• 
Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները օրերով փակեցին փողոցները:
• Լողորդը երկար շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը մի ժամ կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները տարվա ընթացքում կանաչել են:

Նպատակի պարագա

• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Պայմանի պարագա

• Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: 
• Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:
• Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
• Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
 Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
• Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Հունիսից փակվում են բոլոր դպրոցները:
Երեկվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
• Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
• Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
• Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
• Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
• Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Posted in Հայոց Լեզու 8

Մասնավորող-պարագայական բացահայտիչ

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Առաջադրանքներ

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում՝ մութ անտառներում արջեր շատ են լինում: — տեղ
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: — ժամանակ
  • Երևանում՝ կենտրոնական շուկայում աշխույժ եռուզեռ է: — տեղ
  • Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: — ժամանակ
  • Փողոցների մայթերին՝ տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ: — տեղ
  • Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից: — ժամանակ

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախամենաընդունակայլընտրանքառընթերգահընկեցգիրկընդխառնգործընկերգույնզգույներկնչելզուգընթացթրըխկլուսնկահյուրընկալձեռնտումակընթաց

բ/ ակնդետամենաընդունելիանընդմեջգործընթացդասընկեր,  դյուրըմբռնելիերկընտրանքթըխկխոչընդոտկորնթարդհամընթաց,  հատընտիրմերթընդմերթչընկճվելչրխկոցվերընձյուղվել

գ/ ակնթարթամենաընտիրանըմբռնելիանընդունակդասընթացինքնըստինքյանհամընկնելձկնկիթմեջընդմեջմթնկամթնշաղնախընտրել,  որոտընդոստչրըխկչըմբռնելսրընթացօրըստօրե

դ/ անակնկալանընդունելիարագընթացանընտելառնչվելդյուրընթեռնելիխաղընկերխոյընթացհետզհետեմակընթացությունշրխկալչընդդիմանալչընկնելվերընթացքարընկեցօրընդմեջ

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրե, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևե, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ: