Posted in Русский 8

Письмо тем, кто остается в средней школе

Привет,

Скоро начнется новый этап в вашей учебе – средняя школа. Я хотел бы поделиться с вами несколькими мыслями:

Я не могу вам сказать, что в школе вам будет хорошо и весело, это процесс, который вам обязательно нужно пройти. Вы столкнетесь с массой проблем, которые на вас обрушатся, но это обязательно (позже вы поймете, что это было не так уж и сложно).

Но я только говорю что вы можетье столкнутся с этим а может вы столкнётесь только с хорошим.

Чтобы вы не делали в начале будет сложно.

Так что: Удачи вам в новой школе и флаг вам в руки!

С уважением, Я

Posted in Գրականություն 8

 Եղջերուի  մահը: Հովհանես Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:
․․․
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:
3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
  • Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման:
  • Եղջերուի կերպարն ու ապրումները համոզիչ չեն:
  • Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։

Ես համաձայն եմ միայն առաջի երեք մտքերի հետ, որովհետև պատմվածքը ւստ ինձ համոզիչ չէր։

Posted in Կենսաբանություն

Հիվանդություններ մարսողական/շնչառական համակարգեր

1. Մարսողական համակարգի հիվանդություններ, դրանց նշանները և բուժումը, կանխարգելումը
Գաստրիտ: Նշաններ՝ ցավ որովայնի վերին հատվածում, սրտխառնոց, փսխում, փորկապություն:

Բուժում՝ ստամոքսում թթվի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների օգտագործում, հակաբիոտիկներ (եթե գաստրիտը առաջացել է Helicobacter pylori ինֆեկցիայի հետևանքով), խուսափում է նյարդայնացնող սննդից։ Կանխարգելում` ալկոհոլի օգտագործման և ծխելու սահմանափակում, ճիշտ սնուցում, սթրեսի նվազեցում:

2.Շնչառական համակարգի հիվանդություններ, դրանց ախտանիշները , բուժումը, կանխարգելումը։
Գրիպ: Ախտանիշները՝ բարձր ջերմություն, դող, թուլություն, մկանային ցավ, հազ, կոկորդի ցավ, գլխացավ:

Բուժում՝ հանգիստ, շատ հեղուկներ խմել, հակավիրուսային դեղամիջոցներ ընդունել (հիվանդության սկզբնական փուլում), սիմպտոմատիկ բուժում։

Կանխարգելում` պատվաստում, ձեռքերի կանոնավոր լվացում, հիվանդ մարդկանց հետ շփումից խուսափել, իմունիտետի պահպանում:

Posted in Աշխարագրություն

Իրան

1.Թվարկել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Իրանի հարևան պետությունները.
Ադրբեջան (ցամաքային ճանապարհով)
Հայաստան (ցամաքային ճանապարհով)
Թուրքմենստան (ցամաքային ճանապարհով)
Պակիստան (ցամաքային ճանապարհով)
Աֆղանստան (ցամաքային ճանապարհով)
Իրաք (ցամաքային ճանապարհով)
Թուրքիա (ցամաքային ճանապարհով)

Ջրային ավազաններ, որոնք հեղեղում են Իրանի ափերը.
Կասպից ծով (հյուսիսային ափ)
Պարսից ծոց (հարավային ափ)

2.Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանը երկիր է Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին և Թուրքիային։ Այն ունի բազմազան տեղագրություն՝ ներառյալ լեռնաշղթաներն ու անապատները։ Կլիման տատանվում է տաք անապատից մինչև բարեխառն: Հիմնական ջրային ռեսուրսներն են՝ Կարուն, Ջադե-Դեյլյամ, Ջադ-է-Խուզեստան գետերը, ինչպես նաև Կասպից ծովը և Պարսից ծոցը։

3.Ի՞նչ դեր ունի Իրանը Հարավարևմտյան Ասիայում:
Իրանը առանցքային դեր է խաղում Հարավարևմտյան Ասիայում՝ շնորհիվ իր նավթի և գազի մեծ պաշարների, քաղաքական ազդեցության, կրոնական նշանակության և տարածաշրջանային կազմակերպություններին մասնակցության։

4.Որո՞նք են Իրանի տնտեսության զարգացման նախադրյալները:
Իրանի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է իրականացնել տնտեսական բարեփոխումներ, դիվերսիֆիկացնել տնտեսական ոլորտները, ներգրավել ներդրումներ, ապահովել կայունություն և զարգացնել մարդկային կապիտալը։

Posted in Գրականություն 8

Կուզեի լինել:  Ռաբին Դրանաթ Թագոր

առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Հարցարան

  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության-ամեն աշխատանք իր լավ և վատ կողմերը ունի
  • Համաձայն չեմ, որովհետև հեղինակը ուշադրություն է դարձնում մասնագիտություններ մենակ լավ կողմերին։
  1. Ստեղծագործության մեջ գտիր կրկնվող արտահայտությունը: Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:
    «կուզեի լինել» (հիմնավորվում է վերնագրով)
  2. Բնութագրիր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
    Նա 6-7 տարեկան է։ Նրան հոգնեցրել է այն, որ չի կարող անել ինչ ուզում է։
  3. Շարունակիր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:

Սկսիր այսպես` Կուզեի ես էլ ………………… լինել:
Կուզեի ես էլ խեցեգործ լինել: (պատրաստեի կավից կուժեր այնպիսին ինչպիսին կուզեի)

Posted in Երկրաչափություն 8

Պարապմունք 52

1․ Լուծել խնդիրը և գծել գծագիրը։

AC=√5,25 սմ

2․ Լուծել խնդիրը և գծել գծագիրը։

SABCD=162 սմ2

3․ Լուծել խնդիրը և գծել գծագիրը։

5 սմ

4․ Գտնել AC կողմը.

AC=64 սմ, AC=35 սմ

5. Գտնել նկարում պատկերված եռանկյունների անհայտ կողմերը․

10 սմ, √24 սմ, 10 սմ

6. Ուղղանկյուն եռանկյան մի էջը 7 մ է, իսկ ներքնաձիգի և մյուս էջի գումարը 49 մ է: Գտնել ներքնաձիգը և էջը։

էջ ― 24 սմ
ներքնաձիգ ― 25 սմ

7․ Տան տանիքին և փողոցի լապտերի սյան վրա գտնվում են երկու աղավնի: Կարինեն տան մոտ մի քիչ ցորեն լցրեց: Երկու աղավնիները միաժամանակ, նույն արագությամբ թռան դեպի ցորենը և միաժամանակ տեղ հասան:

Հաշվել, թե տնից ի՞նչ հեռավորության վրա Կարինեն լցրեց ցորենը, եթե հայտնի է, որ տան բարձրությունը 4 մ է, սյան բարձրությունը՝ 3 մ, և սյունը գտնվում է տնից 7 մ հեռավորության վրա:

baloži2.jpg

Ցուցում: Պահանջվող հեռավորությունը նշանակել -ով:

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմոնք 55

1․ Լուծել հավասարումները․

ա)
x1=4
x2=2

բ)
x1=5
x2=-3

գ)
x1=-2
x2=-4

դ)
x1=3
x2=-5

ե)
x1=-3,5
x2=-16,5

զ)
x1=23
x2=-1

է)
x1=-10+√62
x2=-10-√62

ը)
x1=-1
x2=-21

2․ Լուծել հավասարումները․

ա)
x=2

բ) լուծում չունի

գ)=
x1=1,5
x2=0,5

դ)
x1=-1/3
x2=-9/3

ե)
x1=-4
x2=-14

զ)
x1=11
x2=-2

է) լուծում չունի

ը) լուծոմ չունի

3․ Լուծել հավասարումները․

ա)
x1=2
x2=-1

բ)
x1=8
x2=-3

գ)
x1=2
x2=1

դ)
x1=-7
x2=6

ե)
x1=1
x2=-2

զ)
x1=3
x2=-2

է)
x1=-6
x2=-8

ը)
x1=-6
x2=-11

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Posted in Ֆիզիկա 8

Հալման տեսակարար ջերմություն

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:
Ագրեգատային վիճակը փոխելու՝ հալվելու համար։

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:
Այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն։

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն։

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:
Ջ/կգ

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:
Նշանակու է, 1 կգ պարաֆինը հալեցնելու համար է պետք է 150 կջ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:
Պետք է բյուրեղի տեսակարար ջերմությունը բազմապատկելով դրա զանգվածին կստանանք այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է դա հալացնելու համար։

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:
Այո

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։
ջուրը

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաս- տիճան ունեցող մարմինը:
Նույն բանաձևով ուղղակի դիմացը բանցասական նշանը դնելով։

10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կջ/կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:
1 կգ ոսկին հալացնելու համար պետք է 67 կջ էներգիա։

11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

Q = -λm

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմունք 54

Թեմա՝ Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարումներ։

ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն իրական թվեր են, և a≠0, կոչվում է քառակուսային հավասարում:

Քառակուսային հավասարման արմատները հաշվում են հետևյալ բանաձևերով՝

x1=−b+√D/2⋅a,  x2= −b−√D/2⋅a, որտեղ D=b2−4ac

D -ն անվանում են քառակուսային հավասարման  տարբերիչ  կամ դիսկրիմինանտ

Քառակուսային հավասարման արմատների գոյության հարցը և դրանց քանակը կախված D տարբերիչի արժեքից:

1) Եթե D<0 (բացասական է), ապա քառակուսային հավասարումը արմատներ չունի:

2) Եթե D=0, ապա քառակուսային հավասարումն ունի ճիշտ մեկ արմատ:

3) Եթե D>0 (դրական է), ապա քառակուսային հավասարումն ունի երկու իրարից տարբեր արմատներ:   

Օրինակ՝ Լուծենք հետևյալ քառակուսային հավասարումները՝

1) 3x2−5x+4=0

2)25x2−10x+1=0

3) x2−6x+5=0

4) 2x2−4x−3=0

Լուծումներ:

1) Հաշվենք 3x2−5x+4=0 հավասարման տարբերիչը՝ D=52−4⋅3⋅4=25−48=−23<0

Պատասխան՝ հավասարումը արմատներ չունի:

2)Հաշվենք 25x2−10x+1=0 հավասարման տարբերիչը՝ D=102−4⋅1⋅25=100−100=0

Հավասարումն ունի մեկ արմատ՝ x=−(−10)+√0/2⋅25=10/50=1/5=0.2

Պատասխան՝ x=0.2

3) Հաշվենք x2−6x+5=0 հավասարման տարբերիչը՝  D = (−6)2 −4 ⋅1⋅5 =36−20=16>0

Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−6)±√16/2=6±4/2

Պատասխան՝ x1=5,x2=1

4) Հաշվենք 2x2−4x−3=0 հավասարման տարբերիչը՝ D=42−4⋅(−3)⋅2=16+24=40>0 Հավասարումն ունի երկու արմատ՝ x1,2=−(−4)±√40/2⋅2=4±√4⋅10/2=2±√10

Ուշադրություն

Եթե թվերն արմատի տակից դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ հավասարումը լուծում չունի: Այդ դեպքում արմատներն իռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումները․

ա)
x1=0
x2=-3
բ)
x1,2=1/2
գ)
x1=2
x2=-2
դ)
x1=3
x2=2

ե)
x1=-1 + √11/4
x2=-1 – √11/4

զ)
x1=1/5
x2=-3

2․Լուծել հավասարումները․

ա)
x1=3/2
x2=-1/2

բ) D=-122 – 4 x 9 x -5=324
x1=5/3
x2=-1/3

գ)
x1=3
x2=1/2

դ)
x1=3/4
x2=-1

ե)
x1=9/2
x2=1/2

զ)
x1=-1+√17
x2=-1-√17

է)
լուծում չունի

ը)
լուծում չունի

3․ Լուծել հավասարումները․

ա)
x1=-1
x2=-3/2

բ)
x1,2=3

գ)
x1=1
x2=-4

դ)
լուծում չունի

ե)
x1=18
x2=-2

4․ Լուծել հավասարումները․

ա)
x1=3
x2=3/2

բ)
x1=-2/3
x2=-3

գ)
x1=1
x2=-4/3

դ)
x1=2
x2=-5/2