Posted in կենսաբանություն 7

Կենսաբանության մայիսի ամփոփում

1․Երկկենցաղների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:

1. Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:

2.Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:

3.Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:

4. Վերջույթներ՝

առջևի վերջույթներ – հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:

2․Երկկենցաղների ներքին կառուցվածք։

Երկկենցաղները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ՝ նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել երկկենցաղները:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

16.gif


3․Երկկենցաղների բազմացումը։

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին:

առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ:

առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:


4.Թռչունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը:

45.jpg

Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել:

Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:


5․Թռչունների ներքին կառուցվածք։

Թռչունները առաջին տաքարյուն ցամաքային ողնաշարավորներն են, հարմարված են թռիչքին, գրավել են օդացամաքային կենսամիջավայրը:

Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, մարմինը պատված է փետուրներով: Բազմանում են՝ ցամաքի վրա դնելով կրային կեղևով պատված խոշոր ձվեր:

Կենտրոնական նյարդային համակարգի և զգայարանների բարձր զարգացած լինելու շնորհիվ թռչունները ունեն բարդ վարքՇարժունությամբ և մեծ հեռավորությունների վրա տեղաշարժեր կատարելու ունակությամբ թռչուններն առաջին տեղն են գրավում ցամաքային ողնաշարավորների մեջ:


6․Թռչունների բազմացումը։

Թռչունների բազմացումը և զարգացումը

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր:

Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

76.jpg

Էգերի մոտ միայն մեկ ձվարանի զարգացումը թեթևացնում է նրանց քաշը: Բացի այդ, քանի որ նրանք դնում են խոշոր ձվեր, դրանց միաժամանակյա զարգացումը երկու ձվարաններում կարող էր բերել անցանկալի հետևանքների:


7.Կաթնասունների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

3.jpg


8․Կաթնասունների ներքին կառուցվածք։

Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է 26−34°C, օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ:

Թռչունների նման կաթնասուններն էլ չեն կարող երկար ժամանակ մնալ առանց սննդի՝ էներգիայի աղբյուրի: Կերի պակասության պատճառով շատ կաթնասուններ քուն են մտնում՝ արջեր, մյուսները գաղթում՝ կետեր, չղջիկներ:

image_860506160648266051523.gif

Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելումարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝

1. թթվածնի ինտենսիվ կլանում. մաշկի մակերեսը մի քանի անգամ գերազանցող թոքերի ներքին մակերեսը թույլ տվեց լուծել այդ խնդիրը:

2. քառախորշ սիրտ. մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան:

3. մազածածկույթ. մաշկի մազերը կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ:

4. ակտիվ կողմնորոշում և հաղորդում:


9․Կաթնասունների բազմացումը։

Կաթնասունները կենդանածին, բաժանասեռ կենդանիներ են, որոնք բազմանում են ներքին բեղմնավորմամբ:

Լավ աչքի է ընկնում սեռական դիմորֆիզմը: Արուն ավելի խոշոր, վառ արտահայտված արտաքինով է՝ ավելի խոշոր եղջյուրներ, թավ մազածածկույթ, մկանուտ մարմին և այլն:

56.jpg

Կաթնասունները ևս մասնակցում են հարսանեկան խաղերի:

Սեռական օրգանները

Կենդանածնության հետ կապված կաթնասունների բազմացման օրգաններն աչքի են ընկնում որոշ յուրահատկություններով: Էգի ձվարանները փոքր են, դրանց մեջ պարունակվող և զարգացող ձվաբջիջներն ունեն մանրադիտակային չափեր՝ 0,1−0,2 մմ տրամագծով և գրեթե զուրկ են դեղնուցից:

Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:

Բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի վերին պատին՝ ձևավորելով ընկերք: Այնուհանդերձ զարգացող սաղմի շուրջ որպես կանոն սկսում են ձևավորվել սաղմնային թերթիկները՝ ամնիոնը և խորիոնը: Կաթնասունների օրգանիզմում սաղմը ուղղակիորեն սնվում է մայրական օրգանիզմից՝ ընկերքից սկիզբ առնող պորտալարի միջոցով:


10.Հետաքրքիր փաստեր կաթնասունների մասին։

1. Կաթնասուններն այսպես են կոչվում, քանի որ նրանք իրենց ձագերին կերակրում են կաթով:

2. Կաթնասունների միջազգային անվանումն է ՝ Կաթնասուն:

3. Հայտնի է կաթնասունների մոտ 5500 տեսակ:

4. Ռուսաստանում կա մոտավորապես 380 տեսակ:

5. Խորը օվկիանոսում կաթնասուններ չկան:


11․Մայիս ամսվա բլոգային աշխատանքներ։

Կաթնասունների արտաքին կառուցվածքը
Թռչունների վարքը, բազմազանությունը և դասակարգումը
Երկկենցաղներ

Posted in կենսաբանություն 7

Կաթնասունների արտաքին կառուցվածքը

Կաթնասունների արտաքին կառուցվածքը

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան:  3.jpg
Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:
Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա:  Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ: Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

Posted in կենսաբանություն 7

Թռչունների վարքը, բազմազանությունը և դասակարգումը

Պատմական զարգացման ընթացքում թռչունները բազմաթիվ հատկություններ են ձեռք բերել՝ տարվա սեզոնային փոփոխություններին հարմարվելու, կենսամիջավայրի բոլոր հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար: Այդ հատկությունների թվին են պատկանում թռչունների բավականաչափ բարդ վարքի դրսևորումները, որոնք հիմնականում ներկայացված են նրանց բնազդային գործողություններով, ի ծնե ձեռք բերված ունակություններով:

Սեզոնայնությունը թռչունների կյանքում արտահայտվում է առաջին հերթին բազմացման հետ կապված բնազդի իրականացման մեջ: Վաղ գարնանից թռչունները զույգեր են կազմում, սկսվում է բների կառուցումը և ձվադրումը:

108.jpg

Թռչունների բները շատ կարևոր դեր են կատարում ձվերից դուրս եկած ճտերին պաշտպանելու, նրանց շուրջ ջերմաստիճանային տատանումները մեղմելու գործում, որը շատ անհրաժեշտ է սաղմի զարգացման համար:

Թռչունների մեծ մասը սեզոնային տեղաշարժեր է կատարում մեծ ու փոքր տարածությունների վրա: Նրանք բազմանում են հյուսիսային շրջաններում, իսկ ձմեռում են հարավում:

Ըստ տեղաշարժման առանձնահատկությունների` տարբերում ենք.

1. նստակյաց թռչուններ. օրինակ՝ ճնճղուկը, արծիվը:

2. քոչող թռչուններ. օրինակ՝ սերմնաքաղը:

3. չվող թռչուններ. օրինակ՝ բադը, սագը:

Posted in կենսաբանություն 7

Երկկենցաղներ

Ինչպես արդեն ներկայացրել ենք, երկկենցաղները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և հանդիսանում են ամենասակավաթիվ կարգաբանական խումբը: Երկկենցաղների դասը ներկայացված է 4,7 հազար տեսակներով, որոնք խմբավորված են 3 հիմնական կարգերում՝ Անոտանիների կարգ,Պոչավորների կարգ, Անպոչների կարգ

Երկկենցաղները, ինչպես արդեն գիտեք, հանդիսանում են առաջին անգամ ցամաք դուրս եկած ողնաշարավոր կենդանիները: Երկկենցաղների կյանքը սերտորեն կապված է երկու կենսամիջավայրերի՝ ջրի և ցամաքի հետ: Այդ կապը հատկապես երևում է բազմացման և գորտընկիթից երկկենցաղների զարգացման ընթացքում: 

68.jpg

Posted in կենսաբանություն 7

Ապրիլ ամսվա կենսաբանություն ամփոփում

1․Ներկայացնել ձկների ընդհանուր բնութագիրը և տարածվածությունը։

Ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝ Կռճիկային ձկներ և Ոսկրային ձկներ

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:


2․Ոսկրային կրճիկայն ձկներ։

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:


3․Ձկների բազմացում։


Էգ ձկան կենտ իգական սեռական օրգանում՝ ձվարանում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Էգի ձվարանում հասունացած ձվաբջիջների թիվը հասնում է հսկայակական քանակի, օրինակ՝ ձողաձկան դեպքում մոտ 1 մլն, թառափը՝ 2,5 մլն, լուսնաձուկը՝ 600 մլն:

4․Փափկամարմինների առտաքին և ներքին կառուցվածք։

Փափկամարմինների ավելի ընդհանուր հատկանիշներ կարելի է համարել հատվածների բացակայությունը և երկկողմանի համաչափությունը։ Հարկ է համարել նշել այն, որ տարբեր խմբերի մոտ մարմինը դառնում է անհամաչափ շարժման հետ կապված կամ տարբեր օրգանների անհամաչափ աճման պատճառով։ Հատկապես անհամաչափությունը լավ է արտահայտված փորոտանիների մոտ՝ իրանի պատճառով և պարուրաձև խեցու հետ կապված։ Ավելի հստակ միավորող փաստ է հանդիսանում թիկնոցի (մորթեպատյանի) առկայությունը և թիկնոցային խոռոչը, որը կատարում է ներշնչման և արտաշնչման ֆունկցիան, ինչպես նաև մասնակցում է նյարդային համակարգի կառուցմանը։ Փափկամարմինների մոտ բավականին բազմազան է մարմնի կառուցվածքը, որը դժվարեցնում է սինոպոմորֆիայի փնտրումը (նրանց համար ընդհանուր հատկանիշ, որը բացակայում է նրանց նախնիների մոտ), որը կմիավորեր նրանց ժամանակակից բոլոր դասերին։

6․Ներկայացնել Ապրիլ ամսվա աշխատանքները։

Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ
Ձկների բազմազանությունը և դասակարգումը
Միջատներիներ

Posted in կենսաբանություն 7

Միջատներիներ

Ինչպես արդեն գիտեք, միջատները պատկանում են հոդվածոտանիների տիպին և ունեն մոտ 1,5 միլիոն տեսակ: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 32 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական ենթադասերում՝ Առաջնաանթևավորների ենթադաս և Թևավորների ենթադաս

23.jpg

Միջատները երկրագնդի հնագույն բնակիչներից են, որոնք գոյակցել են ցամաքը գրաված պսիլոֆիտների՝ մամուռների նախնիների, առաջին երկկենցաղների, հսկա դինոզավրերի հետ: Միջատները կարողացել են հարմարվել և հաղթահարել ցամաքի կլիմայական բոլոր վայրիվերումները, գոյատևել են երկու համամոլորակային աղետների արդյունքում:

Միջատներին կարելի է համարել ցամաքի իսկական տիրակալներ:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ դեռևս դինոզավրերի ժամանակաշրջանում միջատները հասել են հսկայական չափսերի: Գտնվել է հնադարյան ճպուռի արտապատկեր, որտեղ նա ունի թևերի 2մ բացվածք:

Միջատների հսկայական չափսերը արդյունք են եղել օդում O2-ի ավելի մեծ խտության՝ գրեթե 

Posted in կենսաբանություն 7

Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ

Ընդհանուր

Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։ Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը։ Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար։
Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։

Կառուցվածք
Փափկամարմինների ավելի ընդհանուր հատկանիշներ կարելի է համարել հատվածների բացակայությունը և երկկողմանի համաչափությունը։ Հարկ է համարել նշել այն, որ տարբեր խմբերի մոտ մարմինը դառնում է անհամաչափ շարժման հետ կապված կամ տարբեր օրգանների անհամաչափ աճման պատճառով։ Հատկապես անհամաչափությունը լավ է արտահայտված փորոտանիների մոտ՝ իրանի պատճառով և պարուրաձև խեցու հետ կապված։ Ավելի հստակ միավորող փաստ է հանդիսանում թիկնոցի (մորթեպատյանի) առկայությունը և թիկնոցային խոռոչը, որը կատարում է ներշնչման և արտաշնչման ֆունկցիան, ինչպես նաև մասնակցում է նյարդային համակարգի կառուցմանը։ Փափկամարմինների մոտ բավականին բազմազան է մարմնի կառուցվածքը, որը դժվարեցնում է սինոպոմորֆիայի փնտրումը (նրանց համար ընդհանուր հատկանիշ, որը բացակայում է նրանց նախնիների մոտ), որը կմիավորեր նրանց ժամանակակից բոլոր դասերին։

Posted in կենսաբանություն 7

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

կները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝ Կռճիկային ձկներ և Ոսկրային ձկներ

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարի հետ:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակի հետ: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկներըՇնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Posted in կենսաբանություն 7

Կենսաբանության ամփոփում

Ներկայացնել հիդրայի առտաքին և ներքին կառուցվածքը և բազմացումը։
Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը:
Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։
Ներկայացնել Տափակ որդերի առտաքին և ներքին կառուցվածքը և բազմացումը։

Պլանարիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով: 

Ներկայացնել կլոր որդերի առտաքին և ներքին կառուցվածքը և բազմացումը։

Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։  Բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով:

Մառտ ամսվա աշխատանքներ՝
Հիդրա բազմաբջիջ օրգանիզմ
Անհատական աշխատանք՝ լիարթի երկծծան
Ասկարիդ Որդեր

Նախագիծ՝
Խմորիչի սնկեր փորձ

Posted in կենսաբանություն 7

Ասկարիդ Որդեր

Ընդհանուր
Ասկարիդ՝ աղիների հսկա կլոր որդ ասկարկիդ իումբրիքիոդեսը, որը կարող է մեծանալ մինչև 40 սմ երկարություն և ապրել մարդու բարակ աղիքում: Այն աշխարհում ամենատարածված մակաբուծական վարակներից մեկն է, որը ազդում է մինչև 1,2 միլիարդ մարդու վրա, հատկապես վատ սանիտարական պայմաններով տարածքներում: Մարդիկ վարակվում են աղտոտված հողից, սննդից կամ ջրից ձվեր ընդունելով: Ձվերը դուրս են գալիս աղիքներում, իսկ թրթուրները տեղափոխվում են թոքեր, այնուհետև նորից դեպի աղիքներ: Հասուն որդերը կարող են առաջացնել որովայնի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, թերսնուցում և աղիների խանգարում: Նրանք կարող են նաև գաղթել այլ օրգաններ և բարդություններ առաջացնել։ Վարակը կարող է ախտորոշվել խորխի կամ փսխման մեջ ձվեր կամ որդեր հայտնաբերելով: Այն կարող է բուժվել հակամակաբույծային դեղամիջոցներով, ինչպիսիք են ալբենդազոլը, իվերմեկտինը կամ մեբենդազոլը: Ասկարիդաի կանխարգելման լավագույն միջոցը լավ հիգիենայի պահպանումն է, ձեռքերը և սնունդը լվանալը և վարակված մարդկանց և կենդանիների բուժումը:

Կառուցվածք
Երկու սեռերն էլ ունեն նույն առջևի ծայրային կառուցվածքները։ Ասկարիսները աչքեր չունեն: Այն կլորացված է, կրում է բերանի մի փոքրիկ տերմինալ եռաչափ բացվածք, որը պաշտպանված է 3 լայն շրթունքներով: Մեկ շրթունքը միջին թիկունքային է և լայնորեն էլիպսաձև, իսկ 2-ը՝ ենթափորային կամ լատերո-փորոքային և օվալ։