Posted in Աշխարագրություն 8

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:

   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Չեխիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.

1. Շվեդիա դ. երկաթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա ա. այրվող թերթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:

4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Posted in Աշխարագրություն 8

Իտալիա

Դասի հղում։

Տեսասահիկ։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Առավելությունն այն է, որ Միջերկրական ծովի կենտրոնական մասում է: Տարացքի մի մասը զբաղեցնում են մայրցամաքները, կղզիները և թերակղզիները և դա հարմար է առևտր առումով: Իսկ տեղումներ շատհազվադեպ են լինում, որը իհարկե թերություն է:

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Իտալիայում ձմեռները լինում են խոնավ և տաք, իսկ ամառները շոգ։ Ամառվա պատճառով Իտալիայում ջուր համարյա չի լինում։

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Վատիկանը, որը գտնվում է այնտեղ՝ հանդիսանում է համայն այշխարհի քրիստոնեաների առաջնորդի՝ Հռոմի պապի նստավայրը: Նաև Երկիրը շատ հին է, շատ զարգացած և գեղեցիկ:
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Картинки по запросу Իտալիա քարտեզ
Posted in Աշխարագրություն 8

Հարավային Եվրոպա

1.Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Աշխարհագրական դիրքը: Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ: Այժմ Հարավային Եվրոպայի մաս են կազմում նախկին Հարավսլավիայի կազմալուծման հետևանքով առաջացած երկրները Սերբիան, Հորվաթիան, Սլովենիան, Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան, Մոնտենեգրոն: Դա Եվրոպայի ամենամեծ թվով պետություններ ունեցող տարածաշրջանն է1,3 մլն քառ. կմ տարածքով և 150 մլն բնակչությամբ։ Քանի որ երկրների մեծ մասը գտնվում է Միջերկրական ծովի ավազանում, որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանում են նաև Միջերկրածովյան Եվրոպա:

2.Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։
Այս շրջանում զարգացած է Բուսաբուծությունը(նպաստավոր պայմաններ), Զբոսաշրջություն(հայտնի տեսարժան վայրեր և այլն), Գյուղատնտեսություն։ Չենք կարող ասել Մետալուրգիա կամ նավթահանություն, քանի որ այս շրջանի երկրներ աղքատ են այդպիսի ռեսուրսներով։

3.Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Posted in Աշխարագրություն 8

Ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 12

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
    Եվրոպայի ծայր արևմուտքում

    Ֆրանսիան ունի հարևանային հարմար դիրք, ծովային սահմանները երկու անգամ մեծ են ցամաքայինից և ունի տարանցիկ դիրք Եվրոպայում։
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Այդ նախադրյալներն են բարենպաստ կլիմայական պայմաններ, հարմար տնտեսաաշխարհագրական դիրք, հարթ մակերևույթ և տարբեր բնական ռեսուրսների առկայություն։
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

    Ֆրանսիան մեծ դերակատարում ունեցող երկիր է Եվրոպայի և աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակույթային կյանքու
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5.Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Միջերկրական գեղեցիկ ափերը և ձյունառատ ալպերի մաքուր օդը զբոսաշրջության լայն հնարավորություններ են ստեղծում։Ֆրանսիա տարեկան այցելում է 70-75 միլիոն զբոսաշրջիկներ։

Posted in Աշխարագրություն 8

Գերմանիա

Փաստեր Գերմանիայի մասին
Պաշտոնական Անվանում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Կառավարման ձև՝ Դաշնային հանրապետություն
Մայրաքաղաք՝ Բեռլին
Բնակչություն՝ 82 422 299
Լեզու՝ գերմաներեն
Փող՝ Եվրո
Մակերես՝ 349223 կմ2
Խոշոր գետեր՝ Հռենոս, Էլբա, Մայն, Դանուբ Գերմանիայի դրոշ փաստեր

Գերմանական ժողովուրդ և մշակույթ

Այսօր գրեթե յուրաքանչյուր տասերորդ գերմանացին գալիս է օտար երկրից՝ ավելի շատ, քան երբևէ Գերմանիայի պատմության մեջ: Ամենամեծ փոքրամասնությունը թուրքերն են, ովքեր սկսել են Գերմանիա գալ 1950-ականներին՝ աշխատելու։ Գերմանացիների մոտ երկու երրորդը քրիստոնյաներ են: Գերմանիան կոչվել է «Բանաստեղծների և մտածողների երկիր»: Գերմանացիները հայտնի են արվեստի բոլոր ձևերով, բայց հատկապես դասական երաժշտությամբ: Գերմանիայի հայտնի կոմպոզիտորներից են Բախը, Բրամսը, Շումանը, Վագները և Բեթհովենը: փաստեր Գերմանիայի մասին Լյուդվիգ վան Բեթհովեն Գերմանիայի վայրի բնությունն ու բնությունը Գերմանիայի կառավարությունը քրտնաջան աշխատում է երկրի վայրի բնությունը պաշտպանելու համար: Գերմանիայում կա 97 բնական արգելոց, որոնցից ամենամեծը Սև անտառն է։

Posted in Աշխարագրություն 8

Աշխարհագրություն Մեծ Բրիտանիայի

Աշխարհագրություն

Պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա (Մեծ Բրիտանիա կղզի և Իռլանդիա կղզու հյուսիս-արևելյան մասսը, մի շարք փոքր կղզիներ և արշիպելագներ, Նորմանդյան կղզիներ, Օրկնեյան կղզիներ, Շետլանդյան կղզիներ): Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Մեծ Բրիտանիա կղզու հարավ-արևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրից, նրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը:

Մեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները`   3 230 կմ²: 1993 թվականի տվյալներով ցամաքի 10% ծածկված է անտառներով, 46% օգտագործվում է որպես արոտավայրեր, ևս 25% օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Ափերի երկարությունը կազմում է 17 820 կմ[58]: Հարավային ափեզրը միացած է Մայրցամաքային Եվրոպայի հետ 50 կմ երկարությամբ Եվրոթունելով, որից 38 կմ անցնում է ջրի տակով, սա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն է:

Կլիման

Մեծ Բրիտանիան ունի չափավոր օվկիանոսային կլիմա մեծ քանակությամբ անձրևներով, տարվա ամբողջ ընթացքում: Ջերմաստիճանը փոփոխվում է տարվա եղանակից կախված, սակայն հազվադեպ է իջնում −11°C-ից կամ բարձրանում 35 °C-ից: Հիմնականում քամիները փչում են հարավ-արևմուտքից և հաճախ բերում են սառը և խոնավ եղանակ Ատլանտյան օվկիանոսից, սակայն երկրի արևելյան մասերը հիմնականում պաշտպանված են այս քամիներից, և քանի որ տեղումների հիմնական մասը տեղում է արևմտյան շրջաններում, արևելյան շրջանները բավականին չորային են: Ատլանտյան հոսանքները, որոնք տաքացվում են Գոլֆստրիմի կողմից, բերում են փափուկ ձմեռներ, երբեմն ձմռանը և վաղ գարնանը լինում է ձյուն, սակայն այն արագ հալվում է:

Posted in Աշխարագրություն 8

Նորվեգիա

Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում սկանդինավյան երկիր է, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան կեսը։ Այն ունի մոտ 5,5 միլիոն բնակչություն, իսկ մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Օսլոն է։ Նորվեգիան հայտնի է իր լեռնային տեղանքով, սառցադաշտային ֆյորդներով և հազարավոր կղզիներով։ Այն նաև հայտնի է իր կեսգիշերային արևով, վիկինգների ժառանգությամբ, նավթի արտադրությամբ և էկոլոգիապես մաքուր մշակույթով: Նորվեգիայի ազգային խորհրդանիշն է առյուծը, իսկ նրա պաշտոնական լեզուն նորվեգերենն է:

Posted in Աշխարագրություն 8

Փաստեր Նորվեգիայի Մասին

1. Ամբողջ Նորվեգիայում ապրում է մոտավորապես 2,5 անգամ ավելի քիչ մարդ, քան Մոսկվայում:

2.Բոլոր նորվեգիացիները տիրապետում են ամենաքիչը երկու լեզվի՝ նորվեգերեն և անգլերեն:

3.Քաղաքը , որն ունի 25-30 հազար բնակչից շատ մարդը, Նորվեգիայում համարվում է մեծ քաղաք։

4. Հինգ նորվեգիացիներից չորսը, ունեն իրենց սեփական մոտորանավակը, կամ գոնե նավակ: Նորվեգացիները սիրում են ծով: Հավանաբար, դա եկել է իրենց նախնիների՝ վիկինգների, հոգևոր ժառանգությունից:

5.Գրեթե ողջ էլեկտրաէներգիան Նորվեգիան ստանում են հիդրոէլեկտրոկայանի շնորհիվ:

6. Նորվեգիայում բացառապես չկա ծառերի հատում ․ նորվեգացիները գերադասում են փայտ գնել այն երկրներից, որոնք այդքան էլ չի մտահոգվում իրենց բնության համար, օրինակ՝ Ռուսաստանից:

7. Որևիցե մի տեղ աղբակույտ տեսնելը նորվեգական քաղաքներում պարզապես իրական չէ:

8.Նորվեգիայում միջին աշխատավարձը տատանվում է ամսական 5-6 հազար եվրոյի միջև:

9. Նորվեգիայում իրականում ամեն ինչ շատ շատ թանկ է: Հարկերը այստեղ նույնպես շատ բարձր են:

10. Գյուղական ճանապարհներին հաճախ կարելի է հանդիպել բանջարեղենի և մրգերով սեղաններ, իսկ կողքին դրված է գնացուցակ և գումարի համար տարա: Որքա՞ն վերցրել ես, այնքան էլ վճարիր: Ոչ ոք չի հետևում: Խաբելն այստեղ ուղղակի ընդունված չէ: