Posted in Без рубрики

Ընտանեկան ամանորյա նախագիծ

1.Ամոնորյա ուտեստներ
1.ուտեստներ

1.թփով տոլմա
2.նրբաբլիթ
3.սնկեր
4.հումուս
5.մութաբալ

2.քաղցրեղեն

3.Ընտանեկան ամանորյա ավանդույթներ

Այս տարի մենք տոնածառ չդրեցինք բայց դրա տեղ մենք մի գեղեցիկ անկյուն զարդարեցինք։

3․Ամանորյա ավանդույթներ

1.Ամսի մեկին մենք շարունակում ենք տոնել նոր տարին իմ տատիկ ու պապիկի մոտ։

2.Միշտ հիվանդանալ նոր տարվա օրերի մոտ։

3.նամակ գրել ձմեռ պապիկին։

Իսկ ամենա կարևոր ավանդույթը այն է, որ նոր տարին մենք նշում ենք մեր փոքր ընտանիքով և մեր տանը։

Բայց այս տարի մենք մի քիչ ուրշ ձևով ենք նշում նոր տարի օրինակ՝ մենք զարդարում ենք իսկական եղևնի, որը աճում է մեր բակում և մեր տանը պատրաստում ենք մի գեղեցիկ ամանորյա անկյուն։

Իմ կարծիքով նոր տարվանից հետ կյանքը վերասկսում է։ Այդ տոնը ինձ շատ է դուր գալիս, որովհետև նոր տարին մենք միշտ անցկացնու ենք որախ և միասին։

Posted in Без рубрики

Մայրենիի դեկտեմբերյան ամփոփում

1.https://vahegab.wordpress.com/2021/12/24/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a1%d5%a3%d5%b8/

2.https://vahegab.wordpress.com/2021/12/22/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-4/

3.https://vahegab.wordpress.com/2021/12/21/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/

4.https://vahegab.wordpress.com/2021/12/17/%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d6%80-%d5%ac%d5%b8%d6%82%d6%81%d5%af%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%a1%d5%b2%d5%b9%d5%ab%d5%af/

5.https://vahegab.wordpress.com/2021/12/16/%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b6%d6%81%d5%b6%d5%a5%d6%80/

6.https://vahegab.wordpress.com/2021/12/15/%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/

7.https://vahegab.wordpress.com/2021/12/14/%d5%a1%d5%ae%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6/

8.https://vahegab.wordpress.com/2021/12/07/%d5%a3%d5%b8%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%be%d5%a8/

9.https://vahegab.wordpress.com/2021/12/01/%d5%be%d6%80%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a5%d5%bd-%d6%83%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b5%d5%b8%d6%82%d5%ae%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a8/

Ինքնագնահատական-8․5

Posted in Без рубрики

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Posted in Հաշվետվություն

Բնագիտության ամփոփում

Իմ արած նախագիծ
1.https://vahegab.wordpress.com/2021/09/01/%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4-%d5%ac%d5%a1%d5%bf%e2%80%a4%d5%9d-hibiscus-rosa-sinensis/

2.https://vahegab.wordpress.com/2021/10/06/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-4-8/

Իմ արած աշխատանքներ


1.https://vahegab.wordpress.com/2021/09/09/%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

2.https://vahegab.wordpress.com/2021/09/16/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-13-17/

3.https://vahegab.wordpress.com/2021/09/22/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-1/

4.https://vahegab.wordpress.com/2021/09/30/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-2/

5.https://vahegab.wordpress.com/2021/09/29/%d5%9d%d6%84%d5%ab%d5%b4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-1/

6.https://vahegab.wordpress.com/2021/10/07/%d5%a1%d5%b5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d6%89-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%a8/

7.https://vahegab.wordpress.com/2021/10/13/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-1/

8.https://vahegab.wordpress.com/2021/10/20/%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d6%86%d5%a5%d5%af%d5%bf%d5%a8/

9.https://vahegab.wordpress.com/2021/10/21/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-21-10-2021-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-2/

10.https://vahegab.wordpress.com/2021/11/02/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-1-5/

11.https://vahegab.wordpress.com/2021/11/10/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-8-12/

12.https://vahegab.wordpress.com/2021/11/11/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-2/

13.https://vahegab.wordpress.com/2021/11/17/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-15-19/

14.https://vahegab.wordpress.com/2021/11/25/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-22-26/

15.https://vahegab.wordpress.com/2021/12/07/%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-6-10/

16.https://vahegab.wordpress.com/2021/12/09/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-1/

17.https://vahegab.wordpress.com/2021/12/09/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-2-2/

18.https://vahegab.wordpress.com/2021/12/16/%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-13-17/

19.https://vahegab.wordpress.com/2021/12/16/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-16-12-2021/


Posted in Без рубрики

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական
Լեռն-Լեռնային
քաղաք-քաղաքային
անձրև-անձրևային
բարեկամ-բարեկամական
շուն-շնական
անձ(ն)-անձնական
զինվոր-զինվորական
ցամաք-ցամաքային
ծնունդ-ծննդական
տուն-տնական
անապատ-անապատային
դև-դիվական
դյուցազն-դյութազնական
աղաչ(ել)-աղաչական
հրեշտակ-հրեշտակային
ստրուկ-ստրկային
պետ-պետական
տոհմ-տոհմական
հանրապետ(ություն)-հանրապետական
խորհուրդ-խորհուրդային

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրել ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեի, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեիր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա)
Ծաղիկ-Ծաղկանոց
հյուր-հյուրանոց
ավազակ-ավազականոց
մեղու-մեղվանոց

բ)
Գոգ-Գոգնոց
ձեռ-ձեռնոց
մատ-մատնոց

զ)
Կապել-Կապոց
խարտել-խարտոց
սփռել-սփռոց

դ)
Դրամ-Դրամանոց
կիլոգրամ-կիլոգրամանոց
մետր-մետրանոց

ե)
Խշշալ-խշշոց
մռնչալ-մռնչոց
զռռալ-զռռոց
ոռնալ-ոռնոց

4.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ-Ծովամարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ-Բևեռամերձ, երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ-Ձկնավաճառ, մարդակեր

Posted in Без рубрики

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է վաղեմի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչավուն  կղզին, մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու հսկա գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր վաղեմի ու սքանչելի վայրերով:
    Պատանին տխրալի հայացքը լեռնային գետակի պարզ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը: Գիշերն իր խավար թևերն է փռել: Զվարթ մի աղջիկ է ընկերուհիս:
Posted in Без рубрики

Պարապմունք 55.

Խառը առաջադրանքների օր:
1.Բանվորը 4ժ աշխատելու համար ստանում է 3000 դրամ: Քանի՞ դրամ կստանա 8ժ աշխատելու համար:

6000 դրամ


2.Գնացքը հաստատուն արագությամբ 3 ժամում անցավ 150 կմ: Քանի՞ ժամում գնացքը կանցնի 300 կմ:

6 ժամում

3.Աննան ունի 1000 դրամ: Որքա՞ն գրիչ նա կարող է գնել այդ գումարով, եթե մեկ գրիչը արժենա
100 դրամ-10
200 դրամ-5
500 դրամ-2

4.5%-ը գրառել մասի տեսքով.
5/100

5. 23/100 մասը արտահայտել տոկոսով.
23%

6. Գտե՛ք 300 -ի 100%-ը:
300

7.Հատվածի երկարությունը քարտեզի վրա 2սմ է, իսկ մասշտաբը 1: 100: Որոշել հատվածի երկարության իրական չափը:

200սմ
8. Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

  • 25/6    
  • 10
  • 0
  • -11/4
  • 29
  • +8

9.Գոյություն ունի՞ արդյոք.

ա/ամենամեծ բնական թիվ,-ոչ

բ/ ամենափոքր բնական թիվ,-ոչ

գ/ ամենամեծ բացասական ամբողջ թիվ,-այո

դ/ ամենափոքր բացասական ամբողջ թիվը:-ոչ

Posted in Без рубрики

Պատմության ինքնաստուգում

1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի – Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։-8-րդ դար 2-րդ կես
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։-8-րդ դար 2-րդ կես
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։-8-րդ դար 2-րդ կես
Ք.ա.827 – 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։-8-րդ դար 2-րդ կես

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:
2010=2021 դար 1-ին կես
2013=2021 դար 1-ին կես

3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները-դա այն մարդիկ են, որոնք պեղումների օգնությաւմբ ուսումնասիրում են հին աշխարհը
  • ազգագրագետները-դրանք բանահավաքներ են 
  • դրամագետները- դրամագետները դա այն մարդիկ են, որոնք ուսումասիրում են տարբեր դրամներ։

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

Սարդուրի Ա
Սարդուրի Բ

  • կառավարման թթ.
    Սարդուրի Ա-Ք․Ա․ 835-825թթ
    Իշպուինի -Ք․Ա․ 825-810թթ
  • ներքին քաղաքականություն

    Սարդուրի Ա-Հիմնադրել է Վանի թագավորությունը, նա հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին։ Նա հիմնադրել է Տուշպա վանը։

    Իշպուինի- ռազմական բարեփոխուներ, ստեղծել է Մհերի դուռը և հզորացրել է երկիրը։
  • արտաքին քաղաքականություն

    Իշպուինի- նվաճել է ասորեստանը
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը
    Սարդուրի Ա

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները:
օրենք նշանակում է կարգ, այսինքն բոլորը պետք է հետև են օրենք, իսկ օրենսգիրք դա այն գիրքն է, որի մեջ պահվում են կանոները։

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
    Հայաստանի շուրջ
  • անվանումը
    Վահարամ
  • լեզուն
    փոփոխված հայերեն
  • կրոնը
    քրիստոնիա
  • առաջնորդ
    Ես և եղբարս
  • օրենքներ/10օրենք/
    1․Օգնել հայաստանին կյանքի գնով
    2․Աղպ թափոխները նստում են բանտ 4 տարով
    3․Որ ուսուցիչները պետք է որպես ընկեր դիմեն սովորողներին
    4․Որ բոլորը մեր պետության մեջ լինեն երջանիկ
    5․Որ բոլոր վատ բառեր ասող մարդիկ մի տարով դառնում են անտառապահ
    6․Որ բնությունը փչացնող մարդիկ դառնում են անտառի հավաքարար մեկ տարով։
    7․Անտառահատները պետք է ծառ տնկեն և խնամեն կտրած ծառի տեղում։
    8․Որսորդները դառնում են անտառապահ ընդմիշտ։
    9․Պետք է հարգել առաջնորդներին։
    10․Մեր պետությունը երբեք առաջինը պատերազն չի սկսի։

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
    Վանի թագավորություն
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
    Տիգրան Մեծ