Posted in Քիմիա

Թթվածին

Նոր թեմա- Թթվածին։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,
o

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,
15.9994 մոտավորապես հավասար է 16

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,
8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,
6

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։
    Ծախսվու է կենդանի օրգանիզմների և որոշ բույսերի կողմից գիշերվա ընթացքում։
    Վերականգնվում է Ֆոտոսինթեզով բույսերի և միաբջիջ օրգանիզմների օգնությամբ։
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):
    224գ/մ
  3. Խմբային աշխատանք

Օգտվելով տվյալներից՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է որոշի.

ա) թթվածին տարրի զանգվածն իր օրգանիզմում,
40.8

բ) թթվածնի ծավալը դասասենյակում:
41.481 մոտովորապես 41.5

Առաջադրանք

Սլաքների օգնությամբ ցույց տվեք թթվածնի շրջապտույտը բնության մեջ.

Posted in Քիմիա

Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 1 ինքնաստուգում Քիմիա առարկայից

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը
CO2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։
Քիմիական երևույթը այն է, որի ժամանակ փոխվում է նյութի կառուցվածքը, բաղադրություն և այլն։

մագնեզիումը այրելիս առաջանում է մգանեզիումի օքսիդ։
Վառելանյութը այրելիս բաժանվում է տրաբեր նյութերի։

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։
Քիմիական տարերի անուները հիմնավծ են այն մարդու անունով ով հայտնաբերել է կամ այն երկրնում, որ հայտնաբերել է։
Օգանեսոն(Og) հայտնաբերել է հայ քիմիկոս ում անունը հովանես էր։

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։
աղ֊NaCl
շաքար֊C12 H22 O11

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։
2֊րդ պարբերություն և 4֊րդ խումբ

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

1)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

2)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս

2.զանգված

  1. գործակից
  2. հարաբերական մոլեկուլային զանգված

3)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2

3, CaCOg = CaO + CO,

4)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + O = 2MgO

5) Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O – Միացման

p) CaCO3 → CaO + CO2 – Քայքայման

q) Fe + O2→ Fe3O4 – Միացման

n) HgO → Hg + O2 – Քայքայման

  1. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

    Մագնեսիումը տաքացնելիս օքսիդանում է։
  2. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

    երկաթի ժանգոտումը, կաթի թթվելը, լիթիումը ջրի մեջ
  3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

    ջոուլ, կալորիա
  4. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Հեռախոս, սնունդ, ավտոմեքենա

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

մարմին

  1. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ

Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա) պղնձե լար
    բ) երկաթե պատառաքաղ
    գ) ռետինե գնդակ
    դ) ապակե բաժակ
    ե) ռետինե քանոն
    զ) փայտե սեղան
  2. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը,
    բ) սառույցի հալվելը
    գ) արևի լուսարձակելը
    դ) եր­կաթե ձողի ժանգոտվելը, 
    ե) ջրի եռալը, 
    զ) շաքարի լուծվելը ջրում:
  3. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ – սնդիկ, գալլիում
Պինդ – պղինձ, երկաթ, ալյումին, տիտանիում, կապար։

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Գազային – ջրածին, թթվածին, հելիում
Հեղուկ – բրոմ
Պինդ – սիլիցիում

3. Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

H-ջրածին 1
He-հելիում 4
Hg-սնդիկ 201

4. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

C-ածխածին 12
Al-ալյումին 27
Ar-արգոն 40

5.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները. ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։

Մետաղ
Երկաթ
Ալյումին
Սնդիկ
Բրոմ

Ոչ մետաղ
Ծծումբ
Ջրածին
Նատրիում
Ֆոսֆոր

Posted in Քիմիա

Նոյեմբերի 20-24

Սովորել էջ՝ 42-45

Նոր թեմա

Լաբորատոր փորձ

Փորձանոթի մեջ մալաքիտի՝ (CuOH)2CO3, կանաչ փոշի լցնենք և այն փակենք ծնկաձև գազատար խողովակ ունեցող խցանով

Մալաքիտի քայքայումը

Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացնենք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցնենք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիտը տաքացնենք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու՝ պղնձի(II) օքսիդի՝ CuO, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են նստում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը։ Դա հաստատում է, որ ածխաթթու գազ է ստացվել: Այս փորձը ցույց է տալիս, որ մալաքիտի քայքայումից երեք նոր բարդ նյութ է առաջանում։

(CuOH)2CO3 = 2CuO + H2O + CO2

Շատ հաճախ ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է լինում նյութերը տաքացնել: Նման դեպքերում քիմիական հավասարումներում հավասարման նշանի կամ սլաքի վերևում դրվում է ( t°) նշանը.

(CuOH)2CO3 2CuO + H2O + CO2

Քայքայման է կոչվում այն ռեակցիան, որի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր։

Posted in Քիմիա

Նոյեմբերի 13-17

Սովորել էջ՝ 36-40

Թեմա- Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

Դիտել ՝ https://youtu.be/IgwTmmQWzdY?si=gjRGM9p6Bz_bOURr

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):

Posted in Քիմիա

Հոկտեմբերի 30-ից Նոյեմբերի 3

Սովորել էջ՝ 40-43

Թեմա- Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Հարցեր և վարժություններ

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում են առարկայի ձևը կամ չափսը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, բայց նյութի բաղադրության և կառուցվածքի փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում, անվանվում են ֆիզիկական: Օրինակ՝ Ջրի գոլորշիացումը, զսպանակի սեղմումը, գնդակի և պատի միջև հարվածը և այլն։

ա) Ֆիզիկական, քանի որ սառույցը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի , այսինքն նյութի ագրեգատային վիճակը փոխվում է։
բ) Ֆիզիկական, քանի որ ջուրը հեղուկ վիճակից վերածվում է գազային վիճակի, այսինքն նյութի ագրեգատային վիճակը փոխվում է։
գ) Քիմիական, քանի որ պղինձը սևացնելիս առաջանում է նոր նյութ, այսինքն փոխվում է նյութի կառուցվածքը և բաղադրությունը։
դ) Ֆիզիկական, քանի որ բաժակը կոտրվելիս փոխվում է առարկայի ձևն ու չափսը։

Երևույթները, որոնց ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը, նյութերը մեկը մյուսի են փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում, անվանվում են քիմիական երևույթներ կամ քիմիական ռեակցիաներ: Օրինակ՝ լուցկու այրումը, կաթի թթվելը, երկաթի ժանգոտվելը և այլն։

ա) Ֆիզիկական, քանի որ ջուրը հեղուկ վիճակից վերածվում է գազային վիճակի, այսինքն նյութի ագրեգատային վիճակը փոխվում է։
բ) Քիմիական, քանի որ արծաթը սևացնելիս առաջանում է նոր նյութ, այսինքն փոխվում է նյութի կառուցվածքը և բաղադրությունը։
գ) Քիմիական, քանի որ երկաթի ժանգոտվելուց երկաթը օքսիդանում է առաջանում է նոր նյութ, այսինքն փոխվում է նյութի կառուցվածքը և բաղադրությունը։
դ) Քիմիական, քանի որ կաթի թթվելուց առաջանում է նոր նյութ, այսինքն փոխվում է նյութի կառուցվածքը և բաղադրությունը։

Քիմիական ռեակցիաների ընթանալու հիմնական հատկանիշներն են՝
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը,
2) հոտի հայտնվելը,
3) գույնի փոփոխվելը,
4) նստվածքի առաջանալը,
5) գազի անջատվելը:

Օրինակ՝ լուցկու այրումը, տեղի է ունենում ջերմության անջատում, գազային պայթյուն, տեղի է ունենում գազի անջատում և այլն։

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմաններն են՝
1) Գույնի փոփոխություն
2) Հոտի փոփոխություն
3) Համի փոփոխություն
4) Ջերմություն։

Posted in Քիմիա

Հոկտեմբերի 16-20

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:
1.32 x 1025

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:
9.03 x 1024

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

գ) 8 պրոտոն, 8 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.
N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M
1.204 x 1023

Posted in Քիմիա

Հոկտեմբերի 16-20

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:
1.32 x 1025

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:
9.03 x 1024

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

գ) 8 պրոտոն, 8 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.
N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M
1.204 x 1023

Posted in Քիմիա

Լաբորատոր փորձ 

Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ՝

Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդմ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դԿազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.Mg+O2→MgOԻնչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.Mg+O2→2MgOԲայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.2Mg+O2=2MgOԱյս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում:

Դիտարկենք քիմիական ռեակցիա կազմելու օրինակ՝


Մագնեզիումի ժապավենը օդում այրելիս առաջանում է սպիտակ փոշի՝ մագնեզիումի օքսիդ:


մագնեզիումի ժապավեն մագնեզիումի այրումը մագնեզիումի օքսիդ

մ ա գ ն ե զ ի ու մ + թ թ վ ա ծ ի ն → մ ա գ ն ե զ ի ու մ ի օ ք ս ի դ

Կազմենք քիմիական հավասարման ուրվագիրը.

Mg+O2→MgO

Ինչպես տեսնում ենք, ձախ մասում մագնեզիումը մեկ ատոմ է, աջ մասում` նույնպես, ուրեմն հավասարեցնելու կարիք չկա: Հավասարման ձախ մասում թթվածինը երկու ատոմ է, իսկ աջ մասում` մեկ: Հավասարեցնելու նպատակով մագնեզիումի օքսիդի բանաձևից առաջ գրում ենք 2 գործակիցը.

Mg+O2→2MgO

Բայց այժմ արդեն մագնեզիումի ատոմներն են աջ մասում ավելանում, կրկին հավասարեցնելու նպատակով ձախ մասում մագնեզիումից առաջ գրում ենք 2 գործակիցը և, փոխարինելով սլաքը հավասարման նշանով, ստանում ենք քիմիական հավասարումը վերջնական տեսքով.

2Mg+O2=2MgO

Այս սկզբունքով կարող ենք կազմել ցանկացած քիմիական հավասարում: