Posted in Без рубрики

4-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն-Վահե Գաբրիելյան
Դասարան-5.1 Ջոկատ-11 
Ջոկատավարներ- Ընկեր Շուշան, ընկեր Երանուհի
Ընտրությամբ գործունեություն-ֆւտբոլ
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց – Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում

Posted in Հաշվետվություն

Հայրենագիտության Հաշվետվություն

Այս տարի մենք սովորեցինք և ճանփորդեցինք շատ ավելի քան չորորդ դասարանում։
Ինձ դուր է գալիս հայրենագիտությունք, որովհետև ընկերների հետ Հայաստանը բացահայտելը շատ հետաքրքիր, հաճելի ու զվարճալի է։ Նաև ճանփորդությունները ամրացնում են ընկերությունը։ Ես շատ կուզենաի, որ ընկեր Սոնան տեղափոխվեր մեզ հետ վեցերորդ դասարան։

Ճանփորդություններ

Ընկեր Սոնան և պարոն Տիգրանյանը կազմակերպեցին մի ճամփորդություն դեպի Աշնակ, Թալին, Դաշտադեմ։ Այս ճանփորդությունը եղավ մեր առաջին ճամփորդությունն էր։

Եղիշե Չարենցի տուն- թանգարանում շատ հետքրքիր էր։ Ես չեմ կարող ասել, թե ինչն է ինձ ամենից շատ դուր եկել, որովհետև ինձ այնտեղ ամեն ինչ շատ դուր եկավ։ Օրինակ՝ տեսանք Չարենցի գրասեղանը, գրիչը, տունը, գրադարանն ու ընտանեկան լուսանկարները։

Ապրիլի 24 մենք գնացինք մի հետաքրքիր ճամփորդություն, որի ընթացքում մենք այցելեցինք Ծովինարի ջրանբարը, Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի, Սևանա լճի հանրային լողափ և Ֆիոլետովո գյուղ։

Երևի սա մեր վերջին ճամփորդությունն է հինգերորդ դասարանում։ Այս տարին էլ ավարտվեց շատ արագ։

Մենք այս ճամփորդության երեք օրվա ընթացքում շատ բաներ կարողացանք հասցնել, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այս ճամփորդությանը դեպի Գյումրի, որովհետև այն շատ արկածային էր։

Հանդիպումներ


Մենք այս տարի ունեցել էինք երեք հանդիպում՝ հանդիպում Սաիդ Ավդալյանի հետ, հանդիպում մոլոկան Ալեքսեյ Սանդիկովի հետ, հանդիպում ասորի ընկեր Արաքսյայի հետ։

Նաև մեզ ընկեր Սոնան տալիս էր մեզ վարժություններ, որոնց ընթացքում մենք պիտի գրեինք ինչ-որ բանի մասին։

Աղբյուրակի ջրամբար

Դվինը և Խոր Վիրապը

Սուրբ Յոթ Վերք

Շիրակի մարզը

Աշնակ

Արագածոտնի մարզ

Ազատան




Posted in Без рубрики

Մաթեմատիկայի Հաշվետվություն

Նախագծեր
https://vahegab.wordpress.com/2021/03/29/3817/

https://vahegab.wordpress.com/2021/02/16/

Վարժություններ

https://vahegab.wordpress.com/2021/05/25/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-05%e2%80%a425%e2%80%a42021/

https://vahegab.wordpress.com/2021/03/06/%d5%af%d5%b8%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d6%80%d5%b3%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4/

Խնդիրներ
https://vahegab.wordpress.com/2021/02/12/3479/

https://vahegab.wordpress.com/2021/02/10/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-12/

https://vahegab.wordpress.com/2021/02/08/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-11/

https://vahegab.wordpress.com/2021/02/07/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

https://vahegab.wordpress.com/2021/02/02/3350/

Posted in Անգլերեն

Ընկերություն-Ցտեսությու՞ն, թե՞ BFF

Goodbye to my Primary school, but no Goodbye to my best friends

Soon we finish primary school and start secondary school. I am a bit worried, but very happy because I will make new friends in secondary school. I do not want Lose my old friends and teacher.

My best friend

My best friend is Vahan. We are warm and close friends. I like spending time with him.
He has red hair and brown eyes. He is a fun, kind, sociable․ He likes telling fun stories. We like playing games together and speak Russian.

Seyran is also my best friend. I like spending time with him. He is fun and easy-going, and a bit playful․ He likes sports games, for example running. He is fast and agile.

Posted in Без рубрики

Отчёт о работе проделанной по русскому языку в течении учeбного года

В течении учебного года мы прошли много интересного и полезного. Проходили разные произведения (рассказы, стихи) разных авторов.
-Цветик-семицветик
-Ветер и солнце
-Поседим в тишине
-Мойдодыр
-Муха цакатуха
-Айболит
-Телефон
Мне очень нравятся стихи-сказки Корнея Чуковского. После протчения этих произведений мы в классе обсуждали их, отвечали на вопросы, выполняли разные задания.

Особенно мне понравелась тема о семи чудесах света..
-Египетские пирамиды
– Свисающие сады Семирамиды
-Статуя Зевса
-Колосс Родосский
-Александрийский Маяак
-Галикарнасскй мавзолей
-Храм Артемиды

После просмотра всех этох мультфилмов мы обсуждали на уроках эти темы, выполняли разнные задания касаюшиеся мультфилмов.

Нам было дано задание написать рассказ на тему “Как плохо быть жадным”. Мой рассказ я назвал <<Жадный путешественник и волшебная шляпа>>.

Ешё было задание описать интересные факты о том, что мне нравится и перевисти это на армянский язык. Я выбрал тему о расстениях.

Кроме этого мы изучали граматику русского языка. В частности правила правописания.

https://vahegab.wordpress.com/category/31%80%d1%83%d1%81%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%8f%d0%b7%d1%8b%d0%ba/page/%d/

Posted in Ճամփորդություն

Մեր այս տարվա վերջին եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի

Երևի սա մեր վերջին ճամփորդությունն է հինգերորդ դասարանում։ Այս տարին էլ ավարտվեց շատ արագ։

Մենք այս ճամփորդության երեք օրվա ընթացքում շատ բաներ կարողացանք հասցնել, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակցել այս ճամփորդությանը դեպի Գյումրի, որովհետև այն շատ արկածային էր։

Առաջին օրվա ընթացքում մենք կարողացանք այցելել ընդամենը երեք վայր՝ Արուճի քարվանատուն, Մարմաշեն եկեղեցի և Ախուրյան գետ։

Արուճի քարվանատունը մեր առաջին կանգառն էր։ Մենք այնտեղ հանդիպեցինք 5.2 դասարանի երեխաներին, նրանց հետ երգեցինք բազմազան երգեր: Ես նաև կարողացա մի քիչ ուրց հավաքել, որ հետո իմ ընտանիքի անդամներին համով թեյ պատրաստեի։ Քարվանատունն ուներ երկու հատված՝ մի հատվածում քնում էին մարդիկ, իսկ մյուսում՝ կենդանիները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այն փաստը, որ քարվանատունը գրեթե վնասված չէր, չնայած, որ շատ հին էր։

Դրանից հետո մենք ուղևորվեցինք դեպի Մարմաշեն եկեղեցի։ Չնայած, որ դրսում շոգ էր, եկեղեցում հով էր և խաղաղ։ Այնտեղ մենք երգեցինք հոգևոր երգեր։ Նաև մենք մի քիչ հանգստացանք՝ Ախուրյան գետին նայելով, և չնայած, որ ասում էին գետում ձկներ կային, ես չտեսա ոչ մի ձուկ։ Գետի հունը լայն էր և խորը։ Ես նաև տեսա գետի այն ափին մեծ դաշտեր։

Հետո մենք նստեցինք մեր ավտոբուսը և գնացինք դեպի Գյումրի։ Գյումրիում մենք տեղավորվեցինք հյուրանոցում։ Այսպես ավարտվեց մեր առաջին օրը։

Երկրորդ օր

Արթնանալուց և հավաքվելուց հետո, մենք գնացինք կենտրուն, որտեղից մտանք Ձիթողցոնց տուն-թանգարան։

Այնտեղ մեզ ցույց տվեցին, թե ինչպես և որտեղ էին աշխատում, ապրում գյումրեցիները։
Այնտեղ կային տարբեր հին մասնագիտությունների համար տարբեր գործիքներ, և կային նաև սենյակներ, որոնց մեջ ապրում էին գյումրեցիները։ Կար նաև քարտեզ, որի վրա պատկերված էր հին Գյումրին 3d տարբերակով։ Նաև կար ֆայտոնի մակետ։

Դրանից հետո մենք գնացինք Սև բերդ, որում մենք շատ չմնացինք, բայց այնտեղ շատ գեղեցիկ էր և հետաքրքիր, այնպիսի զգացողություն էր, ոնց որ դու հայտնվել ես միջնադարում։ Այնմեղ մենք երգեցինք և շարունակեցինք ճանապարհը դեպի Պայտաձև ամրոց։

Պայտաձև ամրոցում էլ շատ հետաքրքիր էր։ Պայտաձև ամրոցը միացած էր ուրիշ ամրոցների հետ թունելներով, որովհետև եթե մի ամրոցը փլվեր մարդիկ և զինվորները կարողանային փրկվել։ Նաև այնտեղ կար թաքուն ճանապարհ դեպի Թուրքիա։ Այնտեղ մենք նկարվեցինք։ Մինչ մենք վերադարձանք, արդեն երեկո էր։

Եվ այսպես անցավ մեր երկրորդ օրը։

Երրորդ օր

Սա արդեն վերջին օրն էր Շիրակում։ Այս օրը անցավ շատ արագ, բայց մենք հասցրեցինք այցելել երեք վայր՝ դրանք էին Յոթ վերքը, Ջրափի եկեղեցին և Երերույքի տաճարը։

Յոթ վերք եկեղեցին մենք գնացինք առավոտ շուտ, որ հասցնենք մասնակցել ժամերգությանը։ Յոթ վերքը շատ գեղեցիկ էր, նույնիսկ նկարներում այն այնքան գեղեցիկ չէր, որքան իրական կյանքում։ Ներսից այն այնքան գեղեցիկ էր զարդարված։ Առաստաղից կախված էին գեղեցիկ լուսամփոփներ, իսկ պատերը զարդարված էին գունագեղ սրբապատկերներով։

Ջրափի եկեղեցին ուներ քարուքանդ տեսք, բայց այնտեղ դեռ անց էին կացվում ժամերգությունները։ Նաև մենք եկեղեցու մոտ մի քիչ հանգստացանք։ Ինչից հետո մենք գնացինք դեպի Երերույքի տաճար։

Երերույքի տաճարում մենք լսեցինք, թե ինչպես էին երկու մարդ աղոթում, բայց ես չհասկացա, թե ինչի համար էին նրանք աղոթում։ Տաճարը շատ մեծ էր, բայց այնքան քանդված էր, որ առաստաղը չկար։ Բայց մենք այնտեղ չկարողացանք երկար մնալ, որովհետև սկսեց շատ ուժեղ անձրև։

Ահա այսպես հետաքրքիր անցավ նաև երրորդ օրը։








Posted in Без рубрики

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Posted in Без рубрики

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Սնկեր և բակտերիաներ
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    հողի օգնությամբ աճում են տարբեր ծառեր, իսկ հումուսը դա խառնուռթ է, որի օգնությամբ ավելի արագ են աճում բույսերը։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Որովհետև նրա մեջ պարունակում է հումուս։
Posted in Без рубрики

մաթեմատիկա 05․25․2021

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։
    9
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    3, 5, 6, 7
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    3 կրկնվող 
    3 տարբեր 
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    6, 2, 8, 5
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    1 կրկնվող 
    4 տարբեր 

  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
    8,5,6,4,5,8
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
    2 կրկնվող 
    4 տարբեր 
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։
    1
    9
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։
    9
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։
    9
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
    10
    99
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    5
  13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։
    7
  14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
    90
  15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։
    9
  16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։
    81
  17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
    գումարը:
    19
  18. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:
    90
Posted in Հաշվետվություն

Իմ ուսումնական տարվա ամփոփումը մայրենի լեզվից

Ահա այսպես արագ անցավ այս ուսումնական տարին։ Ես և շատ ուրախ եմ, որ կտեղափոխվեմ վեցերորդ դասարան, բայց նաև մի քիչ անհանգստացած եմ, որովհետև ես կարող եմ կորցնել իմ ուսուցիչներին, որոնք դարձել են ինձ շատ մտերիմ, և ընկերներին։ Բայց նոր դպրոցում ես կծանոթանամ նոր ընկերների հետ, կսովորեմ նոր բաներ և կտեսնեմ ավելին։

Այս տարի շատ հետաքրքիր և արկածներով լի տարի էր։ Սովորեցինք հայոց լեզվի շատ կանոններ, կարդացինք և քննարկեցինք հայ գրողների տարբեր պատմվածքներ և բանաստեղծություններ, ընկերների հետ միասին իրականացրինք շատ նախագծեր։

Ես հատկապես ուզում եմ պատմեր մի քանի հետաքրքիր պատմվածքների և հեքիաթների մասին։ Առաջինը Հովհաննես Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթն է։ Սա մի պատմություն է այն ասին, որ խաբելը երբեք լավ բանի չի բերում, այլ հակառակը շատ դժվարացնում է կյանքը։ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը ինձ նույնպես շատ է դուր եկել, որովհետև այն ծիծաղելի, բայց նաև ցույց է տալիս, թե ինչպես են ծույլ և վախկոտ մարդիկ հասնում հաջողության, բայց այդ հաջողությունը միշտ ժամանակավոր է։
Հովհաննես Թումայանի «Եղջերուն» պատմվածքը ինձ համար հուզիչ էր։ Ես շատ էի մտածում դրանից հետո, թե ինչքան է մարդը նման է կենդանուն թե՛ չարությամբ, թե՛ բարությամբ։ Ինչպես մարդն է տխրում, այնպես էլ կենդանին է տխրում։

Ընթերցել ենք նաև «Հազարան Հավքը», «Ծերունի Հրեշտակը», «Արեգն և եղբայրները գնում են հազարան հավքը փնտրելու», «Արեգը կապույտ աշխարհում» և այլ հեքիաթներ և պատմվածքներ։

Այս տարի միասին ուսումնասիրել ենք խոսքի մասերը՝ «գոյական» և «գոյական տեսակները», ածական և ածականների աստիճանները, բայ, թվական, մակբայ։ Շատ վարժություններ ենք կատարել հոմանիշների և հականիշների մասին, նաև կրկնել ենք հնչյունները և բառերի կազմությունները՝ պարզ, բարդ, ածանցավոր։

Մայրենիի դասերից ես շատ սիրում եմ միասին արված նախագծերը, որոնք ինձ առավել շատ դուր եկան, որովհետև նրանք շատ հետաքրքություն և ուրախություն են իրենց մեջ պարունակում, օրինակ՝ «Իմ սիրելի կենդանին կոդավորված», «Առաջադրանքներ կոդավորման մասին», «Իմ ընկեր ուսուցիչը», «Զատիկը ուրիշ երկրներում», «Եղիշե Չարենց»,«Ձոն մայրիկիս», «Հովհաննես Թումանյան» և «Վահան Տերյան»։