Posted in Без рубрики

Հանդիպում Սաիդ Ավդալյանի հետ (տպավորություներ)

Մենք մի քանի օր առաջ հանդիպեցինք Սաիդ Ավդալյանի հետ: Պարոն Ավդարյանը եզդի է, և հանդիպման ընթացքում նա մեզ պատմում էր եզդի ժողովրդի մասին։

Ինձ շատ հետաքրքրեց եզդիերենը, որովհետև այն շատ էր տարբերվում այն լեզուներից, որոնք ես գիտեմ: Ես չգիտեի, որ մեզ հետ, մեր կողքին ապրում են եզդիներ, ու նրանք մեզ և նման են և մեզնից շատ տարբեր։

Բոլորին այնքան հետաքրքիր էր, որ մեր հյուրի խոսքը կտրելով հարցեր էին տալիս, իսկ ես ուղղակի հետաքրքրությամբ լսում էի:

Ես շատ զարմացա, որովհետև նա մեր ազգի պատմությունը ավելի լավ գիտեր, քան ես:

Նա խոսեց փիրերի և շեյխերի մասին:

Leave a comment