Posted in Без рубрики

Վահան Տերյան

Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
— Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ…
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային — մշուշների տակ,
— Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ…
Կանցնեն հուշերըդ — մշուշների պես,
Կըգա խնդություն — խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ —
Որպես երկիրն իմ — արեգակն առատ…

հուր-Կրակ
ոսկեծով-ոսկեփայլ ծով
բեղուն-պտղաբեր
հրահրել-Բորբոքել
վճիտ-Հստակ
ցոլալ-փայլել
Տրտմություն
-Տխրություն

Leave a comment