Posted in Без рубрики

Չինական վարդ (լատ․՝ Hibiscus rosa-sinensis)

Չինական վարդը կարող է մեծանալ մինչև 11.5 մետր։ Չինական վարդի ծաղիկները 36 ժամ հետո թոռոմում են։


Ընտանեկան պատմություն չինական վարդի մասին

Մի օր իմ մայրիկը աշխատանքից վերադառնալիս նկատեց, որ հավաքարարուհին ուզում է թափել աղբամանը մի փոքրին տերև։ Բայց իմ մայրիկը այդ տեսնելով կանգնեցրեց հավաքարարուհուն և խնդրեց, որ հավաքարարուհին նրան տա այդ տերևը։ Եվ երբ նա վերադարձավ տուն, ջրի մեջ դրեց տերևը և մի քանի օր հետո նկատեց, որ այդ տերևը արմատակալել է։ Նա վերցրեց այն և տեղափոխեց հողով ծաղկամանի մեջ, իսկ հիմա այն արդեն 60 սանտիմետրանոց ծաղիկ է, որը նաև ծաղկում է։

  1. Բույսի տեսակը
    Չինական վարդը պատկանում է փիփերթածաղկավորների կարգին։ Հիբիսկուսն ունի 150 տեսակ։

2. Բուժական նշանակությունը
Չինական վարդը պարունակում է իր մեջ սպիտակուցներ, պեկտին, կիտրոնաթթու, խնձորաթթու և վիտամիններ։ Տերևը նույնպես ունի օգտակար պարունակություն։ Տերևներից կարելի է պատրաստել աղցաններ։

3. Աճի համար անհրաժեշտ պայմանները
Այս բույսը աճեցնելը շատ ժամանակատար չի։ Հողը միշտ պիտի թաց լինի, թե չէ բույսի արմատները կփչանան։ Նաև անհրաժեշտ է, որ բույսը լինի արևի ճառագայթների տակ: Օպտիմալ ջերմաստիճանը 26 ° C է, բայց ձմռանը ավելի լավ է, որ ջերմաստիճանը լինի մինչև 18°C:

4. Արմատային համակարգը

Խառը տիպի արմատային համակարգ, որտեղ կա և առանցքային և փնջաձև արմատային համակարգ։

5. Տերևի տեսակը
Ունի հարթ փայլուն մուգ կանաչ տերևներ, տերևների երկարությունը 10-18 սանտիմետր է։ Տերևների տեսակը ձվաձև է (пальчато лопастные листья).

6. Թվարկել և նկարագրել բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները
Չինական վարդի վեգետատիվ օրգանները՝ ցողունը, տերևները, արմատներն էն, իսկ գեներատիվ օրգանները՝ տերևները և ծաղիկներն էն։

7. Տարածվածությունը

Չինական վարդի հայրենիքը Չինաստանն ու Հնդկաստանն է, բայց բույսը տարածված է ոչ միայն Ասիայում, այլ նաև գրեթե ամբողջ աշխարհում որպես դեկորատիվ բույս։

Leave a comment