Posted in կենսաբանություն 7

Միջատներիներ

Ինչպես արդեն գիտեք, միջատները պատկանում են հոդվածոտանիների տիպին և ունեն մոտ 1,5 միլիոն տեսակ: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 32 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական ենթադասերում՝ Առաջնաանթևավորների ենթադաս և Թևավորների ենթադաս

23.jpg

Միջատները երկրագնդի հնագույն բնակիչներից են, որոնք գոյակցել են ցամաքը գրաված պսիլոֆիտների՝ մամուռների նախնիների, առաջին երկկենցաղների, հսկա դինոզավրերի հետ: Միջատները կարողացել են հարմարվել և հաղթահարել ցամաքի կլիմայական բոլոր վայրիվերումները, գոյատևել են երկու համամոլորակային աղետների արդյունքում:

Միջատներին կարելի է համարել ցամաքի իսկական տիրակալներ:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ դեռևս դինոզավրերի ժամանակաշրջանում միջատները հասել են հսկայական չափսերի: Գտնվել է հնադարյան ճպուռի արտապատկեր, որտեղ նա ունի թևերի 2մ բացվածք:

Միջատների հսկայական չափսերը արդյունք են եղել օդում O2-ի ավելի մեծ խտության՝ գրեթե 

Leave a comment