Posted in Без рубрики

ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Բջնիի ամրոցը միջնադարյան ամրոց է: Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Պահլավունի իշխանները տասերորդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հին բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.: 1977-1978 թթ., մի արշավախումբը՝ Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-10 դդ. կենտրոնագմբեթ Սուրբ Խաչ եկեղեցին:

Leave a comment