Posted in Հայոց լեզու 7

Գյումրվա հայտի վարպետները և արհեստները

Քաղաքն ինքնին արվեստի ոգեշնչության օրրան է, այստեղ են իրենց գլուխգործոցները կերտել Գյումրու մեծանուն դեմքերը: Գյումրեցիները իրենց տաղանդը տարբեր կերպ են արտահայտում. իզուր չէ, որ գյումրեցի վարպետների համար երբեմն ասում են, որ ունեն «ոսկի ձեռքեր»: Այստեղ բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալ այնպիսի Վարպետների հետ, ինչպիսիք են՝

Էդիկ Ժամկոչյան

Մուշուրբա պատրաստող վարպետ Էդիկը Գյումրիում հայտնի է իր պապերից ժառանգած արհեստի պահպանման և կատարելագործման շնորհիվ։ Շուրջ 40 տարի վարպետը նվիրել է յուրահատուկ ձայն-կլկլոց արձակող բաժակի տարբեր տիպեր պատրաստելուն։ Այդ ձայնային էկզոտիկ հնարքը իրականացրել է մեր հերոսի` Վարպետ Էդիկի հայրը` Սուրեն Ժամկոչյանը, իսկ հիմա նրա տղան է շարունակում հոր գործը։ Մուշուրբան տեսնելու ու ձեռք բերելու համար ժամանակին աշխարհի տարբեր երկրներից են եկել Սուրեն Ժամկոչյանի արհեստանոց: Ժամանակի ընթացքում բաժակի այս տիպը Գյումրու խորհրդանիշ դառնալուց բացի եղել և մնում է քաղաքի բնակիչների պարծենալու գլխավոր պատճառներից մեկը։

Վազգեն Գևորգյան

Գյումրեցի գեղանկարիչ, խեցեգործ Վազգեն Գևորգյանը պատրաստում է չանախների պնակները և սափորները։ Վազգեն Գեւորգյանին նախ գրավել են ալեքպոլյան արհեստավորների նկարները: Հնության փոշուց ազատել ու արխիվային սովորական թվացող ու խունացող լուսանկարները դարձրել է կտավներ: Նրա յուղաներկի շերտերում կարելի է գտնել պատմություն, կենցաղ, նիստ ու կաց, ավանդույթ և սերունդների հիշողությունից այս ամենը չջնջելու ուղերձ:

Միայն վրձնով ապրուստ ապահովել «մշակութային» Գյումրիում գրեթե անհնար է: Վազգեն Գևորգյանը արվեստից արհեստին անցավ ապրուստը ապահովելու համար: Այս տարիների ընթացքում Վազգենը արհեստում արվեստ է ներդրել: Գեղանկարչական գունավորումները, հայկական նախշազարդերը, փոքրիկ կավե մանրակերտերը եզակիություն են հաղորդում, իսկ ժայռապատկերներում հանդիպող խոյի պատկերն էլ դարձել է իր ստորագրության խորհրդանիշը:

Այս Վարպետները և ուրիշները շատ հրաշալի գիտեին իրենց գրոծը։

Արհեստի ավանդույթներ

Արհեստի ավանդույթները Գյումրիում փոխանցվում են սերնդե սերունդ, և այսօր քիչ քանակությամբ, բայց գործում են հմուտ արհեստավորներ, շարունակելով իրենց ապուպապերի ավանդույթները:

Այդ շարունակականության վկան է իր դիզայնով և կոլորիտով, առօրյա Գյումրիական կատակով, զրույցներով, համ ու հոտով հայտնի հին «Լյուքս» վարսավիրանոցը, որտեղ ամեն ինչ մնացել է անփոփոխ 1940 թվականից ի վեր: Նույնն են թե՛ վարպետները, թե՛ գործիքները և թե՛ ջերմ մթնոլորտը: Մարդիկ այտեղ կարծես կտրվում են առօրյաից և մի պահ տեղափոխվում են անցյալ՝ հին ու բարի ժամանակներ։  85-ամյա Վարպետ Խաչիկը Գյումրու ամենահին վարսավիրանոցի ամենատարեց և փորձառու վարսավիրն է։ Իր երկար ու ձիգ տարիների աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է սպասարկել ամենահայտնի գյումրեցիներին՝ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Շիրազ, Մհեր Մկրտչյան և էլի շատ շատերին։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես գույնզգույն ծաղիկներ տատիկիս նվիրեցի։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։                             

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։           

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։                         

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։                          

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
դրամ, գեր, մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպ, կավ: