Posted in Հայոց Լեզու 8

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:

1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ
  • Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց ,հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցե՛ք, խնձոր անուշ արե՛ք․ օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը՝ դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել ,և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ գիտեր ճշմարտությունը , այնուամենայնիվ մի քիչ կասկածում էր:
Թեպետ քրտնաջան է աշխատում, սակայն քիչ է վաստակում:
Չնայած որ լավ սովորել էր, բայց քննությունը չհանձնեց:
Թեև քաջ մարդու համբավ ուներ, բայց և այնպես վախենում էր շներից: