Posted in Русский 8

 Как я использую русский язык в своей настоящей жизни

Русский язык играет очень важную роль в моей жизни, по скольку я учу русский язык с детства, чтобы легко общаться со своими друзьями и близкими не только на армянском, но и на русском языке. Также иногда бывают моменты, когда русские выражения лучше отражают ситуацию, чем армянские. Но мне бы также очень хотелось выучить английский и уметь говорить так же как и по-русски. Вот почему я начал добавлять в свой лексикон английские фразы и слова, чтобы иметь возможность общаться с друзьями также на английском языке.

Posted in Русский 8

Один день из моей жизни

Утром я проснулся от звонка будильника, неохотно вставая с кровати. Завтракаю и я уже в машине еду в школу. В школе уроки идут по расписанию, немного скучно, но перемены я провожу с друзьями, шучу и обсуждаю задания. После школы дополнительные тренировки, а вечером домой на ужин, домашние задания и дополнительные задания, потом подготовка ко сну перед новым днем.

Posted in Հանրահաշիվ 8

Պարապմունք 53

Թեմա՝ Քառակուսային հավասարման գաղափարը։ Թերի քառակուսային հավասարումներ։

ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն տրված թվեր են, և a≠0, անվանում են քառակուսային (քառակուսի) հավասարում:

Օրինակ

2x2+3x−8=0, −3x2+2x+1=0, x2+5x=0, 2x2−4=0, 25x2=0 հավասարումները քառակուսային հավասարումների օրինակներ են:

a թիվն անվանում են ավագ անդամի՝ x2 -ու գործակից, b թիվը՝ x -ի գործակից, c -ն՝ ազատ անդամ:

Քանի որ a≠0, ապա ցանկացած քառակուսային հավասարում ունի ax2 ավագ անդամը: Այդ պատճառով քառակուսային հավասարումն անվանում են նաև երկրորդ աստիճանի հավասարում:

Քառակուսային հավասարման ուսումնասիրման հարցերում կարևոր դեր է խաղում հետևյալ թիվը՝ D=b2−4ac

D=b2−4ac թիվն անվանում են ax2+bx+c=0  քառակուսային  հավասարման  տարբերիչ  կամ՝  դիսկրիմինանտ:

Օրինակ

1) 2x2−3x−5=0 հավասարման մեջ a=2 -ը x2 -ու գործակիցն է, b=−3 -ը՝ x -ի գործակիցը, իսկ c=−5 -ը՝ ազատ անդամը: Հաշվենք տարբերիչը` D=(−3)2−4⋅2⋅(−5)=9+40=49

2) x2−7=0 հավասարման մեջ b=0, այդ պատճառով էլ չկա x պարունակող անդամը: x2 -ու գործակիցը a=1 -ն է, իսկ ազատ անդամը՝ c=−7: Տարբերիչը հավասար է՝ D=−4⋅(−7)=28

Հիշենք, որ

x անհայտով հավասարման արմատ կամ լուծում անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x -ի փոխարեն տեղադրելով ստացվում է ճիշտ թվային հավասարություն: 

Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները կամ ցույց տալ, որ արմատներ չկան: 

Ուշադրություն

Եթե ax2+bx+c=0 տեսքի հավասարման մեջ a=0, այսինքն, չկա x2 պարունակող անդամը, ապա հավասարումը քառակուսային չէ:

Վերջին երեք օրինակներում a≠0 (այսինքն, դրանք քառակուսային հավասարումներ են), սակայն՝

x2+2x=0 հավասարման մեջ c=0

2x2−6=0 հավասարման մեջ b=0

12x2=0 հավասարման մեջ երկուսն էլ զրո են՝ b=0, c=0

Այս օրինակներում բերվածները կոչվում են թերի հավասարումներ:

Քառակուսային հավասարումը կոչվում է թերի, եթե b և c թվերից գոնե մեկը հավասար է զրոյի:

Օրինակ

Լուծենք հետևյալ թերի հավասարումները՝

1) x2+3x=0

x2+3x=0 x(x+3)=0 x=0 x=−3

Պատասխան՝ x=0,x=−3

2) 2x2−8=0

2x2−8=0 x2−4=0 (x−2)(x+2)=0 x1=2 x2=−2

Պատասխան՝ x1=2,x2=−2

3) 7x2=0

7x2=0 x2=0 x=0

Պատասխան՝ x=0

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր հավասարումն է կոչվում քառակուսային։

Այս տեսքի բերվող հավասարումը (ax2+bx+c)

2․ Ինչպե՞ս են հաշվում քառակուսային հավասարման տարբերիչը։
Այս բանաձևով b2-4ac

3․ Ո՞ր հավասարումն է կոչվում թերի քառակուսային։
Այն քառակուսայնի հավասարումն, որտեղ բացակայում է մի անդամ բացակայում է։

4․ Կազմել ax2+bx+c=0 քառակուսային հավասարում, եթե նրա գործակիցները հավասար են․

ա․3x2+4x+5
բ․3x2-2x+6
գ․x2-x+2
դ․-x2+3x-2

5․ Հաշվել քառակուսային հավասարման տարբերիչը․

ա․D=9+40=49
բ․D=25-4=21
գ․D=36-36=0
դ․D=1-4=-3

6․ Ստուգել՝ 0 թիվը հավասարման արմա՞տ է․

ա․այո
բ․ոչ
գ․ոչ
դ․ոչ
ե․այո
զ․ոչ

7. Լուծել հավասարումները․

ա․x=1
բ․x=0
գ․x=0, 1
դ․x=-3, 0
ե․x=-2, 3
զ․x=-5, 7
է․x=0, 0.5
ը․x=0, -2
թ․x=8, -5
ժ․x=-1, 4

8. Լուծել հավասարումները․

ա․0, 4
բ․0, -6
գ․0,1/3
դ․0, 0.5
ե․0, -2/3
զ․0
է․0, 5/7
ը․0, 3/11
թ․0, 6

9․ Լուծել հավասարումները․

ա․√3,-√3
բ․√5, -√5
գ․√3, -√3
դ․5√2, -5√2
ե․1/2, -1/2
զ․√2/√5, – √2/√5
է․48, -48
ը․56, -56
թ․200, -200

Posted in Գրականություն 8

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Ոչ, ըստ ինձ ծնողը սիրում է իր երեխային նրա համար որ դու դու ես իրենց տղան/աղջիկը, դա արդեն իրենց համար կարևոր պատճառ է սիրել իրենց երեխային։

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Նա ճիշտ է վարվել թե չե ես չեմ կարող ասել, բայց ես իր փոխարեն նույնը կանեի թաքուն պահելով դա ծնողներից (ինչպես փոքր հրաշք), նույնիսկ եթե ծնողներս դա չհասկանային։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Դա իմ կարծիքով բնազդ է, որը ցույց է տալիս որ քեզ սիրում են և դու կարևոր ես իրենց համար։ Դա պետք չե ապացուցել, բայց վառ օրինակ է երբ դու մի քիչ ուշ ես գալիս տուն նրանք ահանգստացած հարձ ու փորձ են անում քեզ թե ինչու՞ ուշացար և արդյո՞ք քեզ վնաս չեր սպառնում այդ պահին։

Ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում։
երբեք

4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Ես շատ հաճախ օգնում եմ տատիկիս, երբ տեսնում եմ նա մի բան է սկսում օրինակ՝ ուզում է խանութ գնալ կամ ծանր բան է տանում բերում ես իրեն ասում եմ, որ նստի հանգստանա իսկ ես գնում է խանութ կամ ծանր բաներ եմ օգնում տանի։

Կամ տատիկիցս իմանում եմ թե հայրիկս ինչ չավարտած գործեր ունի ու հայրիկից թագուն օգնում եմ և անում եմ այդ գործերը։

5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Երեխաները պետք է օգնեն ծնողներին, իսկ ծնողները պետք է փորձեն հասկանալ երեխանեի խնդիրները։

Posted in Կենսաբանություն

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը պատասխանատու է սնունդի բաժանման (նյութերի) համար, որոնք կարող են ներծծվել մարմնի կողմից էներգիայի, աճի և վերականգնման համար:

Այն բաղկացած է մի քանի օրգաններից՝ բերանից, կերակրափողից, ստամոքսից, բարակ աղիքից, հաստ աղիքից (հաստ աղիք), ուղիղ աղիքից և այլն։

Ինչպես է մարսվու սնունդը՝

Բերանում սնունդը ծամում և խառնվում է թուքի հետ: Այնուհետև այն անցնում է կերակրափողով դեպի ստամոքս, որտեղ այն խառնվում է մարսողական հյութերի հետ: Բարակ աղիքներում սնուցիչները ներծծվում են արյան մեջ: Այնուհետև թափոնները տեղափոխվում են հաստ աղիքներ, որտեղ ջուրը կլանում է՝ ձևավորելով կղանք:

Posted in Հասարակագիտություն

Առաջնորդություն

Առաջնորդությունը այլ մարդկանց առաջնորդելու, ոգեշնչելու և կազմակերպելու կարողությունն է ընդհանուր նպատակներին հասնելու կամ կոնկրետ առաջադրանք իրականացնելու համար: Լավ առաջնորդն ունի հաղորդակցման, մոտիվացիայի, որոշումներ կայացնելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ: Առաջնորդությունը կարող է առաջանալ ինչպես պաշտոնական կազմակերպչական հիերարխիայում, այնպես էլ ոչ ֆորմալ խմբերում կամ սոցիալական շարժումներում: Այն կարող է ուղղված լինել ինչպես կոնկրետ արդյունքների հասնելուն, այնպես էլ մարդկանց զարգացնելուն ու ոգեշնչելուն։