Posted in Հայոց Լեզու 8

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Ընդգծված բառերը փոխարինի´ր   տրված  հոմանիշներով :  Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը:
Ճամփի կողքով շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը:

Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: 
Նրանք ներկված են անապատի գույնովկուզերը մաշված են ու ծռված են են մի կողքի: 

Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները:
Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատած է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում  են գլուխները:

Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Անապատը ձանձրալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:

Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ
ոստ, շյուղ, շիվ, ճյուղ
մառան, նկուղ, շտեմարան
կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն
նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ֊զուլալ
ականակիր֊ական կրող

այգաբաց֊արևածագ
այգեբաց֊այգու աշխատանքների բացում

անութ֊կռնատակ
անոթ֊աման

աշտանակ֊մոմակալ
աշտարակ֊բարձր շինություն

թափոր֊մարդկանց ամբոխ
թափուր֊դատարկ

կտրիճ֊քաջ
կտրիչ֊կտրող գործիք

հարել֊տրորել
հառել֊ուղղել դեպի

հերկել֊ցանել
հերքել֊ժխտել

հրատարակել֊տպագրել
հրապարակել֊հայտնի դարձնել

մածուկ֊թանձր հեղուկ
մածուն֊կաթնամթերք

բուրդ֊կենդանու մազ
բարդ֊դժվար


սալոր֊միրգ
սափոր֊կուժ

դռնակ֊փոքր դուռ
նռնակ֊ձեռքով նետելու փոքր պայթուցիկ

բառարան֊գիրք, որտեղ գրված են բառերի բացատրություններ և թարգմանություններ
տառարան֊գրպանիկերով հարմարանք, որրտեղ դրվում է տառեր

պարտեզ֊այգի
քարտեզ֊երկրագնդի փոքր նկարագիր

դասարան֊դասասենյակ
դատարան֊վայր որտեղ անցկացվում է դատավարություն

գնդիկ֊փոքր գունդ
հնդիկ֊հնդկաստանի ազգի ներկայացուցիչ

հեռագիր֊նամակ
ձեռագիր֊ձեռքով գրված