Posted in Без рубрики

Ճամբարային օրվա ամփոփում, օր երրորդ

Ճամբարային երրորդ օրը, բացի նախագծային գործունեությունից, նաև խեցեգործարանում և երաժշտության սրահում ունեցանք տեխնոլոգիայի և երգի դասեր։
Այսօր ևս շատ հետաքրքիր լեզվական խաղեր խաղացինք։ Քանի որ վաղը թեյի մասին զրույց ենք ունենալու թեյի սեղանի շուրջ, համացանցից թեյի մասին հետաքրքիր փաստեր և տեղեկություններ հավաքեցինք։
Խեցեգործարանում սկսեցինք պատրաստել հայկական զարդանախշերով սպասքի պարագաներ՝ ափսե, բաժակ, աղաման։
Երգի ժամին սովորեցինք ազգային, աշխատանքային երգեր։
Օրը, ինչպես միշտ, ավարտեցինք սեղանի տրամաբանական խաղերով։
Ճամբարային օրս համարում եմ ստացված։

Leave a comment