Posted in Երկրաչափություն 8

Պարապմունք 36

1․Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր:
Կանոնավոր բազմանկյուն է կոչվում այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր անկյունները  և բոլոր կողմերը հավասար են։

2.Գրել կանոնավոր բազմանկյան անկյան հաշվման բանաձևը:
(n-2) x 180o

3. GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր բազմանկյուններ:

4. Գծագրից գտնել ուռուցիկ բազմանկյունները և նշել նրանց համարները:

1, 6, 9, 10

5. Գտնել կանոնավոր n-անկյան անկյունները, եթե՝ 
ա) n=3 
180o
բ) n=5
540o
գ) n=6  
720o
դ) n=10
1440o
ե) n=18
2880o

6. Որոշել կանոնավոր 15 -անկյան ներքին և արտաքին անկյունները:
ներքին – 156o
արտաքին – 24o

7. Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա յուրաքանչյուր անկյունը հավասար է`  
ա) 150o
12  
բ) 135o
8
գ) 90o  
4
դ) 60o
3  
ե)30o
n=գոյություն չունի

8. Քանի՞ կողմ ունի կանոնավոր բազմանկյունը, եթե նրա արտաքին անկյուններից յուրաքանչյուրը հավասար է՝ 
ա) 40o   
9
բ) 36o   
10
գ) 30o  
12
դ) 24o
15

9. Որոշել կանոնավոր բազմանկյան կողմերի թիվը կամ եզրակացրու, որ այդպիսի բազմանկյուն գոյություն չունի, եթե տրված է բոլոր ներքին անկյունների գումարը:

ա) Եթե անկյունների գումարը 2050 աստիճան է, ապա բազմանկյունը գոյություն չունի, կողմերի թիվը`  0:

բ) Եթե անկյունների գումարը 1980 աստիճան է, ապա բազմանկյունը գոյություն ունի, կողմերի թիվը`  11:

Posted in Հայոց Լեզու 8

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
թվական

Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
գոյական

Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է:
գոյական

Նրա հայրը դու ես:
դերանուն

Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է:
ածական

Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
գոյական

Միրգը շատ հասած էր:
ածական

Մեր պատմությունը կերտողները մենք ենք:
դերանուն

Նա շատ համեստ ու նրբագեղ է:
ածական

Մրցանակակիրները երեքն էին;
թվական

Մայրս աչքիս փոքրացած Էր:
դերբայ

Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է:
գոյական

Ընկերս սակավախոս է:
ածական

Այգու միակ ծառը դեռ կանգուն է:
ածական

Կռվողները բոլորն էին:
դերանուն

Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:
գոյական

Մեր պայքարը արդար է:
ածական

Այդ ամենի պատճառը նա է;
դերանուն

Գրքի հեղինակը երկուսս ենք:
թվական

Մեղավորը ես էի:
դերանուն

2.Նախադասություններում գտիր ստորոգյալները և որոշիր տեսակը:
Հեծվորը Կոստան աղան էր` սպիտակ ձիու վրա։ բաղադրյալ
Վեց շուն ուներ, և մեկը մյուսից կատաղի էին։ պարզ և բաղադրյալ
Նա գեղեցիկ մի տղամարդ էր` թախծալի աչքերով։ բաղադրյալ
Քարաժայռերից մեկի կատարին մի հինավուրց մենաստան էր: բաղադրյալ
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան է: բաղադրյալ
Դառը մտորումները բզկտում էին սպարապետի զգայուն հոգին։ պարզ
Օտար երկրում նրա միակ սփոփանքը այդ երկուսն էին: բաղադրյալ
Մենք քեզ խոնարհ ենք: բաղադրյալ
Մեր փողոցը ազատ էր այդ մարդկային աղմուկից: բաղադրյալ
Դրա պատասխանատուն մենք ենք: բաղադրյալ
Դիմացի փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։ պարզ
Օրվա անցուդարձի մասին խոսելը նրա տարերքն է: բաղադրյալ
Ձորում թառել են մի քանի հին տներ։ պարզ

3. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Posted in Русский 8

Зима. Вечер. Я сижу у окна

Зима. Вечер. Я сижу у окна, попивая медовый чай, покусивая медовы пончик смотрю на медленное падение снега за стеклом. Вокруг царит тишина, только время от времени слышно тихие звуки автомобилей и людей за окном. В этот момент вся суета и беспокойство куда то уходят, и приходит спокойствие и умиротворение с нотками ароматного медового чая. Зима приносит с собой не только холод, но и возможность остановиться на мгновение и насладиться бело, серыми красками зимнего вечера и вкусом медового пончика.