Posted in Русский 8

Работа с речевыми конструкциями

1. Кого нет в классе? (нашего нового друга и преподавателя)
2. Кого не было вчера на собрании? (его, её, этой девушки, этого человека)
3. Чего нет в магазине? (чёрного хлеба, свежей рыба)
4. Чего не было в киоске? (вечерней газеты, нового журнала
5. У кого хороший весёлый характер? (моего старшего брата, тебя, её)

1. Кому он звонит каждый вечер? (своим друзьям, ей)
2. Кому ты купил подарки? (своим родителям и брату)
3. Кому он показал свои фотографии? (новому другу)
4. Кому ты помогаешь? (младшей сестре, ему)
5. Кому он подарил цветы? своей матери)

1. Кого ты встречаешь каждое утро? (этого человека, его)
2. Кого он хорошо понимает? (своих родителей, тебя)
3. Кого вы любите? (своего отеца и мать, их)
4. Кого вы вспоминаете? (дедушку и бабушку, вас)
5. Кого он ждёт? (своих кумиров, нас)

1. Кем вы хотели стать в детстве? (врачом, футболистом, шофёром)
2. Кем будет ваш брат? (журналистом)
3. Кем работает его мать? (медсестрой)
4. Кем гордятся родители (своим замечательным сыном)
5. С кем ты только что поздоровался?(своим знакомым)

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր և երկարաձիգ կռկռալ։

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

2.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով:
Բուրավետ ծաղիկներն օրորվում են հաճելի զեփյուռից:
Արագահոս Գետը ողողել էր հնամյա քաղաքի տներն ու պարիսպները:
Իմաստուն ճանապարհորդը պատմում էր անեծված անապատի մասին:
Գետը սպիտա շղարշով էր ծածկվել:
Լեռների բարձր ստվերները ծածկել էին կանաչապատ դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները հինավուրց դամբարանից քարեդարյան գործիքներ գտան:

3.Հարցական դերանունները փոխարինի՛ր ենթակային լրացնող բառերով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
ՀԱյրիկիս աչքը ամբողջ օրը ճանապարհին էր։

Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Միշտ հիշում է իր խոսքը։

Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
գետի ջուրը բարձացել էր ձնհալից։

Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Նռենու արմատները շատ խորն էին թափանցել։

Ինչի՞ փողոցները լայն էին:
Գյուղի փողոցները լայն էին

4.Հարցական դերանունները փոխարինիր ստորոգյալին լրացնող բառերով:
Այդպիսի տղային պետք է ոստիկանությունում փնտրել: (որտե՞ղ)
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում գյուղով: (որտեղո՞վ)
Նրան հանդիպեցի Պենտագոնում: (որտե՞ղ)
Առավոտից դանդաղ պատմեց այդ պատմությունը: (ինչպե՞ս)
Արդեն շատ ուշ էր: (ինչքա՞ն)
Թոռան գալը տատին աանչափ կուրախացնի: (ինչքա՞ն)
Մի՞թե այդքան քիչ էր սիրում կատվին: (ինչքա՞ն)
Նավը արագ հեռացավ: (ինչպե՞ս)

5. Փոփոխիր և դասավորիր բառերը այնպես, որ ստացվի նախադասություն, ընդգծիր ենթական և ստորոգյալը:
ենթականստորոգյալը
1. անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ
Աշունը անտառը ներկեց երփներանգ գույներով։
2. տաճար, հիանալ, հինավուրց, զբոսաշրջիկներ, գառնի
Զբոսաշրջիկները հիանում են Գառնու հինավուրձ տաճարով։
3. հող, կաղնի, իր հազարամյա, խրել, մեջ, արմատներ
Կաղնին իր հազարամյա արմատները խրել էր հողի մեջ։
4. նավաբեկյալներ, փոթորկալից, նետել, դժբախտ, ափ, օվկիանոս
Փոթորկալից օվկիանոսը դժբախտ նավաբեկյալներին նետեց ափ։

Posted in Հայոց Լեզու 8

Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարադասությունը

Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։ Առաջին դեմքի եզակի ենթական համաձայնում է առաջին դեմքի եզակի ստորոգյալին, առաջին դեմքի հոգնակի ենթական՝ առաջին հոգնակի ստորոգյալին և այդպես շարունակ: 

Օրինակ՝ Աշակերտը պատասխանում է ուսուցչի հարցերին: Աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին:
Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները: Նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները:

Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։

Օրինակ՝ Արաքսը, Ախուրյանը, Արփան հայոց գետերից են։
Եթե բազմակի ենթակաները տարբեր դեմքերով են, ապա ստորոգյալը համաձայնում է դիմային գերադասություն ունեցող անդամին: Օրինակ՝

Ես, դու ու քո թիմը պետք է պատրաստվենք մրցաշարին:

Եթե ենթական ունենում է երկու կամ երկուսից բարձր թվական լրացում, ապա ենթական ու ստորոգյալը կարող են դրվել և՛ եզակի, և՛ հոգնակի թվով։
Օրինակ` Երկու ֆիլմն էլ լավն էր:
Երկու ֆիլմերն էլ լավն էին

Նախադասության մեջ սովորաբար առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։
 Օրինակ՝  Գեղեցիկ տարիները անցան։ Քաջարի զինվորները հաղթեցին անհավասար մարտում:

Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։
 Օրինակ՝  Անցան գեղեցիկ տարիները։ Անհավասար մարտում հաղթեցին քաջարի զինվորները:

Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։

Առաջադրանքներ:

1. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
ենթակաստորոգյալ

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

2. Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող էր երևում:
  2. Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցնում էին, որ մայիսն է:
  3. Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում թողարկվել են ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

3. Գտիր համաձայնության սխալները:

Մի մասը լռում են:
Նա ընկերոջ հետ գնացին:
Ընդունվում է պատվերներ:
Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:
Պահանջվում է վարորդներ:

4. Տրված դարձվածքները տեքստի հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է փոխ տալիս: Սա էլ, որ լավության տակից դուրս գա, ասում է.
— Ընկե՛ր ջան, թե գլխիդ փորձանք գա, կամ ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնի արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

 5.Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու բարձրանում է, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է կատարվաածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է ու հալածում է իրեն: