Posted in Գրականություն 8

Դառնացած Ժողովուրդ Վերլուծություն

Թեպետ Հովհաննես Թումանյանը այս հոդվածը գրել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն նրա նշած մարդու եսասիրությունը և ագահությունը դեռ գոյություն ունեն։ Այս հոդվածում ասվում է, որ այն, ինչ խանգարում է մարդուն միավորվել և ընկերանալ ուրիշների հետ ագահությունը, եսասիրությունն ու ներսից եկող չարությունն է, որը կարելի է համեմատել հիվանդության հետ։ Օրինակ՝ նոր մարզիկի հաղթանակներ բարկացնում են մյուս բոլոր մարզիկներին, բայց ուրախանում են միայն նրա մտերիմներն ու հարազատները։ Սա շատ դաժան արդարադատություն է։ Միայն մեկ մարդ կարող է բուժել այս հիվանդությունը և այդ մարդը դուք եք, ոչ մի բժիշկ չի կարող բուժել դա: Պետք է հանգիստ ընդունել ուրիշների հաղթանակները և օգնել նրանց պարտության դեպքում։ Ես հավատում եմ, որ այն մարդը, ով ընդունում է հաղթողին և օգնում է պարտվողի, նույնիսկ եթե դա հակառակորդն է, իրեն շրջապատում է միայն իր պես օգնող ու բարի մարդկանցով։