Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր և երկարաձիգ կռկռալ։

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

2.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով:
Բուրավետ ծաղիկներն օրորվում են հաճելի զեփյուռից:
Արագահոս Գետը ողողել էր հնամյա քաղաքի տներն ու պարիսպները:
Իմաստուն ճանապարհորդը պատմում էր անեծված անապատի մասին:
Գետը սպիտա շղարշով էր ծածկվել:
Լեռների բարձր ստվերները ծածկել էին կանաչապատ դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները հինավուրց դամբարանից քարեդարյան գործիքներ գտան:

3.Հարցական դերանունները փոխարինի՛ր ենթակային լրացնող բառերով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
ՀԱյրիկիս աչքը ամբողջ օրը ճանապարհին էր։

Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Միշտ հիշում է իր խոսքը։

Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
գետի ջուրը բարձացել էր ձնհալից։

Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Նռենու արմատները շատ խորն էին թափանցել։

Ինչի՞ փողոցները լայն էին:
Գյուղի փողոցները լայն էին

4.Հարցական դերանունները փոխարինիր ստորոգյալին լրացնող բառերով:
Այդպիսի տղային պետք է ոստիկանությունում փնտրել: (որտե՞ղ)
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում գյուղով: (որտեղո՞վ)
Նրան հանդիպեցի Պենտագոնում: (որտե՞ղ)
Առավոտից դանդաղ պատմեց այդ պատմությունը: (ինչպե՞ս)
Արդեն շատ ուշ էր: (ինչքա՞ն)
Թոռան գալը տատին աանչափ կուրախացնի: (ինչքա՞ն)
Մի՞թե այդքան քիչ էր սիրում կատվին: (ինչքա՞ն)
Նավը արագ հեռացավ: (ինչպե՞ս)

5. Փոփոխիր և դասավորիր բառերը այնպես, որ ստացվի նախադասություն, ընդգծիր ենթական և ստորոգյալը:
ենթականստորոգյալը
1. անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ
Աշունը անտառը ներկեց երփներանգ գույներով։
2. տաճար, հիանալ, հինավուրց, զբոսաշրջիկներ, գառնի
Զբոսաշրջիկները հիանում են Գառնու հինավուրձ տաճարով։
3. հող, կաղնի, իր հազարամյա, խրել, մեջ, արմատներ
Կաղնին իր հազարամյա արմատները խրել էր հողի մեջ։
4. նավաբեկյալներ, փոթորկալից, նետել, դժբախտ, ափ, օվկիանոս
Փոթորկալից օվկիանոսը դժբախտ նավաբեկյալներին նետեց ափ։

Leave a comment